
Դոնալդ Թրամփը չեղարկել է ԱՄՆ ներկրվող ոսկու մաքսատուրքերը
ԱՄՆ ներկրվող ոսկին այլևս չի հարկվելու մաքսատուրքերով։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Truth Social սոցիալական ցանցում։
«Ոսկին չի հարկվի մաքսատուրքերով», – գրել է նախագահը, բայց չի բացահայտել, թե ինչն է եղել այս որոշման պատճառը։
Ուրբաթ օրը Financial Times թերթը հայտնել էր, որ ԱՄՆ-ում կիլոգրամանոց ոսկու ձուլակտորները ներառվել են այն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ սահմանվել են նոր մաքսատուրքեր։ Կանխատեսվում էր, որ դա կարող է դառնալ հերթական հարվածը Շվեյցարիայի տնտեսությանը, որը համարվում է այս թանկարժեք մետաղի վերամշակման աշխարհի ամենամեծ կենտրոնը։