Տնտեսական

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 385.00+0.00
EUR BUY - 442.00-1.00 EUR SELL - 448.00-1.00
OIL:  BRENT - 66.82+0.78 WTI - 64.12+0.91
COMEX:  GOLD - 3400.40-1.15 SILVER - 37.92-0.76
COMEX:  PLATINUM - 1344.50+0.79
LME:  ALUMINIUM - 2588.00-0.80 COPPER - 9731.50-0.31
LME:  NICKEL - 15351.00+1.29 TIN - 33805.00+0.54
LME:  LEAD - 1998.00-0.47 ZINC - 2822.00-0.18
FOREX:  USD/JPY - 148.4+0.64 EUR/GBP - 1.1619-0.46
FOREX:  EUR/USD - 1.1619-0.46 GBP/USD - 1.3428-0.27
STOCKS RUS:  RTSI - 1172.08+1.49
STOCKS US: DOW JONES - 43975.09-0.45 NASDAQ - 21385.40-0.30
STOCKS US: S&P 500 - 6373.45-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 41820.48+0.00 TOPIX - 3024.21+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24906.81+0.19 SSEC - 3647.55+0.34
STOCKS EUR:  FTSE100 - 9129.71+0.37 CAC40 - 7698.52-0.57
STOCKS EUR:  DAX - 24081.34-0.34
11/08/2025  CBA:  USD - 383.58-0.01 GBP - 515.68+0.06
11/08/2025  CBA:  EURO - 446.64+0.29
11/08/2025  CBA:  GOLD - 41858+127 SILVER - 472.21-1.06
Դոնալդ Թրամփի մաքսատուրքերը համեմատել են շվեյցարական դանակի հետ
12/08/2025 13:49
Կիսվել

Դոնալդ Թրամփի մաքսատուրքերը համեմատել են շվեյցարական դանակի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաքսատուրքերն օգտագործում է որպես դիվանագիտության շվեյցարական դանակ։ Նման համեմատություն Թրամփի նոր վարչակազմի առևտրային քաղաքականության վերաբերյալ ներկայացրել են The Washington Post-ի (WP) սյունակագիրները։

Սպիտակ տունը մաքսատուրքերը և առևտրային պայմանագրերը այն երկրների հետ, որոնք ցանկանում են խուսափել բարձր վճարներից, կիրառում է մի շարք նպատակների հասնելու համար, այդ թվում՝ բանակցություններից դուրս հարցերի լուծման համար։ Դրանց թվում կարող են լինել պաշտպանության հետ կապված հարցեր, մասնավորապես՝ ռազմական, ինչպես նաև տնտեսական շահերը։ Այս մասին նշվում է կառավարության փաստաթղթերում, որոնց վրա հղում է անում պարբերականը։

Օգոստոսին Պետդեպարտամենտը պահանջել է, որպեսզի ծովային տերություններ, ինչպես Սինգապուրը, հանդես գան միջազգային այն ջանքերի դեմ, որոնք ուղղված են օվկիանոսային կոնտեյներային նավերի արտանետումների կրճատմանը։ Իսրայելից պահանջել են զրկել չինական ընկերությանը կարևոր նավահանգստի վերահսկողությունից, իսկ Հարավային Կորեայից՝ հրապարակային աջակցություն ցուցաբերել ամերիկյան զորքերի տեղակայմանը՝ զսպելու Չինաստանին և Հյուսիսային Կորեային։ Բացի այդ, քննարկվել է առևտրային գործընկերների վրա ճնշում գործադրելու հարցը՝ ամերիկյան ընկերությունների համար զիջումներ ստանալու նպատակով՝ ներառյալ նավթարդյունահանող հսկա Chevron-ը և Իլոն Մասկի Starlink-ը։

Ավելի վաղ Թրամփը լրացուցիչ մաքսատուրքեր էր սահմանել հնդկական ապրանքների վրա՝ որպես պատիժ Դելիի կողմից ռուսական նավթի գնումների համար, ինչի հետևանքով ընդհանուր սակագներն աճել էին մինչև 50%։ Դրա պատճառով Նյու Դելին կանգնեցրել էր Վաշինգտոնից նոր զենքի և ինքնաթիռների գնումների ծրագրերը։ Պաշտոնյաների խոսքով՝ զինամթերքի հետագա գնումները կվերսկսվեն միայն այն դեպքում, եթե հստակեցվի մաքսատուրքերի և երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությունը, սակայն «ոչ այնքան շուտ, որքան սպասվում էր»։

11/08/2025
դրամ
Դոլար (USD)
383.58
-0.01
Եվրո (EUR)
446.64
+0.29
Ռուբլի (RUR)
4.7882
-0.0103
Լարի (GEL)
142.49
+0.29
41858
+127
Արծաթ
472.21
-1.06