Տնտեսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00-0.50
EUR BUY - 433.00+0.00 EUR SELL - 437.00-1.50
OIL:  BRENT - 100.48+0.02 WTI - 95.49+1.11
COMEX:  GOLD - 5115.80-1.00 SILVER - 84.67-0.47
COMEX:  PLATINUM - 2149.70-0.63
LME:  ALUMINIUM - 3457.00+2.11 COPPER - 13042.00+0.68
LME:  NICKEL - 17693.00+1.28 TIN - 49647.00-2.05
LME:  LEAD - 1936.00-0.03 ZINC - 3309.00-0.59
FOREX:  USD/JPY - 159.39+0.23 EUR/GBP - 1.1505-0.26
FOREX:  EUR/USD - 1.1505-0.26 GBP/USD - 1.334-0.19
STOCKS RUS:  RTSI - 1137.11-0.41
STOCKS US: DOW JONES - 46677.85-1.56 NASDAQ - 22311.98-1.78
STOCKS US: S&P 500 - 6672.62-1.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 54452.96-1.04 TOPIX - 3649.85-1.32
STOCKS CHINA:  HANG SENG - 25716.76-0.70 SSEC - 4129.10-0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10305.15-0.47 CAC40 - 7984.44-0.71
STOCKS EUR:  DAX - 23589.65-0.21
12/03/2026  CBA:  USD - 377.44+0.17 GBP - 505.51-1.8
12/03/2026  CBA:  EURO - 436.25-1.65
12/03/2026  CBA:  GOLD - 62888-303 SILVER - 1046.4-27.4
ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԵՎ ԿԱՐՏՈՖԻԼԻ ԳՆԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 35%-ՈՎ
31/07/2013 15:37
Կիսվել

ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԵՎ ԿԱՐՏՈՖԻԼԻ ԳՆԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 35%-ՈՎ

Հուլիս ամսվա տվյալներով, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, մեր երկրում պարենային ապրանքների գներն աճել են շուրջ 10%-ով: Միևնույն ժամանակ, հուլիսին, նախորդ՝ հունիս ամսվա համեմատ, հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 2.0% գնանկում:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում այս տարվա հուլիսին, նախորդ տարվա հուլիսի համեմատ, արձանագրվել է 34.9% գնաճ, նախորդ ամսվա համեմատ`13.4% գնանկում: Մրգի ապրանքախմբում՝ համապատասխանաբար 27.9% գնաճ և 10.4% գնանկում:

Հաշվետու ամսում, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, շաքարավազի հանրապետական միջին գինը նվազել է 10.5%-ով, իսկ այս տարվա հունիսի համեմատ` 2.2%-ով: Ձկնամթերքի ապրանքախմբում գրանցվել է համապատասխանաբար 2.7% գնաճ և 0.3% գնանկում:

Հուլիսին, հունիսի համեմատ, հանրապետությունում գրանցվել է կաթնամթերքի, ձվի, կենդանական և բուսական յուղերի 0.1% գնանկում, իսկ մսամթերքի ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Ոչ ոգելից խմիչքի ապրանքախմբում հուլիսին, 2012 թվականի հուլիսի համեմատ, գրանցվել է 5.5%, իսկ 2013 թվականի հունիսի համեմատ`2.2% գնաճ:

Այլ մթերքի ապրանքախմբում հուլիսին, տարեկան կտրվածքով, արձանագրվել է 7.4%, իսկ ամսական կտրվածքով՝ 2.1% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է աղի 7.0% գնաճով:

Միևնույն ժամանակ, հացամթերքի ապրանքախմբում ընթացիկ տարվա հուլիսին, 2012 թվականի հուլիսի համեմատ, գրանցվել է 9.2%, իսկ 2013 թվականի հունիսի համեմատ` 0.4% գնաճ:

Նշենք նաև, որ 2013 թվականի հուլիսին, հունիսի համեմատ, հրուշակեղենի գներն աճել են 0.2%-ով, սուրճինը, թեյինը, կակաոյինը`0.3%-ով, ոգելից խմիչքինը և ծխախոտինը` 0.5%-ով:

12/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.44
+0.17
Եվրո (EUR)
436.25
-1.65
Ռուբլի (RUR)
4.7633
+0.0197
Լարի (GEL)
138.23
-0.15
62888
-303
Արծաթ
1046.4
-27.4