Տնտեսական

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
ՁՈՐԱԳԵՏԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊՎԱԾ ՉԷ ԱՐՄԱՆԻՍԻ ՀԱՆՔԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ
30/07/2013 12:32
Կիսվել

ՁՈՐԱԳԵՏԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊՎԱԾ ՉԷ ԱՐՄԱՆԻՍԻ ՀԱՆՔԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Լոռու մարզի Արմանիսի «Սագամար» ՓԲԸ անվտանգության ծառայության պետ Արա Բերբերյանն օրաթերթին տեղեկացրել է, որ Ձորագետը կրկին պղտորված է:

Նշենք, որ Ձորագետի աղտոտվածությունը վերջին շրջանում բնապահպանները կապում էին բազմամետաղանոց հանքի շահագործման հետ: «Սագամարի»  աշխատանքները 2 շաբաթ է` առժամանակ դադարեցված են, սակայն Ձորագետը կրկին աղտոտված է: Ո՞րն է պատճառը:

Արա Բերբերյանն այս կապակցությամբ ահազանգել է նաև խնդրով հետաքրքրված «Լոռի էկո ակումբ» ՀԿ նախագահ, «Օրհուս» կենտրոնի Ստեփանավանի համակարգող Մանյա Մելիքջանյանին ու Ստեփանավանի քաղաքապետարանի գյուղբաժնի մասնագետ Վարդան Մկրտչյանին:  Վերջիններին է միացել նաև «Սագամար» ՓԲԸ ֆաբրիկայի պետ Սամվել Չոբանյանը:

Քննարկման ընթացքում Մ.Մելիքջանյանը կարծիք է հայտնել, որ միգուցե հանքի ափամերձ տարածքներում լեռնային զագվածները նախորդ օրը տեղացած հորդառատ անձրևի հետ լվացվել են և թափվել գետը: Հանքի ներկայացուցիչները պնդել են, որ Ձորագետ ոչ մի արտահոսք երբևէ չի եղել, և դա բացառվող տարբերակ է: Իրավիճակը ճշտելու համար նրանք եղել են Ձորագետի տարածքում, հասել մինչև Արմանիսի տարածք, որտեղ ընկերությունն է: Պարզվել է` Ձորագետի Չքնաղ վտակի աղտոտվածությունը գալիս է ավելի վերևից: Սակայն գետի հունով ավելի վերև բարձրանալով` խումբը ոչ մի աղտոտիչ չի հայտնաբերել: Հավանական տարբերակը սարերից եկող պղտոր ջուրն է:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցոքւմ Մ.Մելիքջանյանը նշել է, որ ուրախալի է հանքի նոր տնօրինության  ուշադիր վերաբերմունքը Ձորագետի նկատմամբ: Նա գնահատել է նաև այն փաստը, որ Արմանիսի դպրոցի բակը լեռնային զանգվածներից մաքրելուց հետո նրանց ցանկությամբ և ուժերով բարեկարգվել է: Նախատեսվում է  մինչև սեպտեմբերի 1-ն այն հարմարեցնել խաղահրապարակի համար:

AMP
09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57