Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԵՄ-ն որոշել է պատժել ԵԱՏՄ երկրի՝ Ռուսաստանի հետ առևտրի համար
08/09/2025 18:46
Կիսվել

ԵՄ-ն որոշել է պատժել ԵԱՏՄ երկրի՝ Ռուսաստանի հետ առևտրի համար

ԵՄ-ն պատրաստում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ, որոնք պետք է հարվածեն բանկերին և էներգետիկ ընկերություններին։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը։

Գործակալության տվյալներով՝ եվրոպական սահմանափակումների 19-րդ փաթեթը միաժամանակ կուղղվի նաև ռուսական վճարային համակարգերին և բանկերի քարտային համակարգերին, կրիպտոարժույթի բորսաներին։ Բրյուսելը հույս ունի այս սահմանափակումներից որոշները համակարգել ԱՄՆ-ի հետ։ Այս հարցը քննարկելու նպատակով ԵՄ պաշտոնյաների պատվիրակություն է ուղարկվելու Վաշինգտոն։ Իր հերթին, ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա, սակայն Վաշինգտոնին անհրաժեշտ է, որ եվրոպացի գործընկերները հետևեն ԱՄՆ-ի օրինակին։

Այս կապակցությամբ թերթը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչ այժմ զերծ էր մնացել Ռուսաստանի դեմ ուղղակի պատժամիջոցներից, սակայն բարձրացրել է մաքսատուրքերը Հնդկաստանի նկատմամբ մինչև 50%՝ կապված նրա կողմից ռուսական նավթի շարունակական գնումների հետ։

Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա ըստ Bloomberg-ի՝ այնտեղ մտածում են առաջին անգամ կիրառել «պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարի գործիքը» Ղազախստանի նկատմամբ։ Այս երկրի նկատմամբ սահմանափակում կլինի որոշակի տեսակի սարքավորումների ներմուծման տեսքով,: Խոսքն այն սարքավորումներին մասին է, որնք, ըստ ԵՄ-ի, կարող են փոխանցվել Ռուսաստանին՝ ռազմական արտադրության համար։ Սակայն այս գործիքի կիրառումը պահանջում է լայնածավալ ապացույցներ և, ինչպես ԵՄ-ի ցանկացած պատժամիջոց, պետք է ստանա անդամ պետությունների աջակցությունը։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի դեմ ԵՄ-ի 19-րդ պատժամիջոցային փաթեթի պաշտոնական առաջարկը, ամենայն հավանականությամբ, կներկայացվի միայն այս շաբաթվա վերջին։ Որոշ դիվանագետներ կարծում են, որ, մեծ հաշվով, դրանում ոչ մի նոր բան չի լինելու։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52