Ո՞ր ոլորտներում է սահմանված 300 հազար դրամից բարձր աշխատավարձ
Հայաստանում 300 հազար ՀՀ դրամից բարձր միջին ամսական անվանական աշխատավարձ են ստանում ֆինանսական, հանքարդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների մասնագետները:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով մեր երկրի հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 363,1 հազար ՀՀ դրամ, ֆինանսական և ապահովագրական ոլորտում՝ 325,9 հազար դրամ, իսկ ՏՏ ոլորտում՝ 302,6 հազար ՀՀ դրամ:
Նշված ոլորտների միջին ամսական անվանական աշխատավարձը ավելի քան 2 անգամ գերազանցել է հանրապետական միջին աշխատավարձը: Նշենք, որ հաշվետու եռամսյակի արդյունքներով մեր հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 145,4 հազար ՀՀ դրամ: