Տնտեսական

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 384.00+0.50
EUR BUY - 446.00-1.00 EUR SELL - 450.00-0.50
OIL:  BRENT - 65.72-0.73 WTI - 62.12-0.64
COMEX:  GOLD - 3891.50+0.04 SILVER - 47.32+0.00
COMEX:  PLATINUM - 1597.50-0.77
LME:  ALUMINIUM - 2688.50+0.30 COPPER - 10379.00+1.08
LME:  NICKEL - 15184.00-0.33 TIN - 36013.00+1.70
LME:  LEAD - 2010.50+1.11 ZINC - 2987.50+0.93
FOREX:  USD/JPY - 147.12-0.55 EUR/GBP - 1.1733-0.07
FOREX:  EUR/USD - 1.1733-0.07 GBP/USD - 1.3472+0.22
STOCKS RUS:  RTSI - 1023.28-0.05
STOCKS US: DOW JONES - 46441.10+0.09 NASDAQ - 22755.16+0.42
STOCKS US: S&P 500 - 6711.20+0.34
STOCKS JAPAN:  NIKKEI - 44550.85-0.85 TOPIX - 3094.74-1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 26855.56+0.00 SSEC - 3882.78+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 9446.43+1.03 CAC40 - 7966.95+0.90
STOCKS EUR:  DAX - 24113.62+0.98
01/10/2025  CBA:  USD - 382.74+0.22 GBP - 515.63+1.6
01/10/2025  CBA:  EURO - 448.8-0.58
01/10/2025  CBA:  GOLD - 47072+8 SILVER - 568.2-9.21
ՀՀ օպերատորների բջջային կապից ստացված եկամուտները 2025թ. II եռամսյակում կազմել են մոտ 23.95 մլրդ ՀՀ դրամ
02/10/2025 15:35
Կիսվել

ՀՀ օպերատորների բջջային կապից ստացված եկամուտները 2025թ. II եռամսյակում կազմել են մոտ 23.95 մլրդ ՀՀ դրամ

2025թ. երկրորդ եռամսյակում ՀՀ բջջային օպերատորների շարժական բջջային կապից ստացված գործառնական եկամուտները կազմել են 23.95 մլրդ ՀՀ դրամ։ 2024թ. նույն եռամսյակի ցուցանիշի համեմատ` 22.07 մլրդ ՀՀ դրամ, նվազել է 2.96%-ով կամ 688 մլն ՀՀ դրամով։

Մասնավորապես, 2025 թվականի II եռամսյակում նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ Viva-ի եկամուտներն աճել են 472 մլն ՀՀ դրամով կամ 3.49%-ով և կազմել 13.98 մլրդ ՀՀ դրամ։ Team Telecom-ի եկամուտները նվազել են 1.7 մլն ՀՀ դրամով կամ 0.03%-ով և կազմել 4.88 մլրդ ՀՀ դրամ։ Իսկ Ucom-ի գործառնական եկամուտները աճել են 218 մլն ՀՀ դրամով կամ 4.48%-ով` կազմել 5.08 մլրդ ՀՀ դրամ։

ՀՀ օպերատորների բջջային կապից ստացված եկամուտները 2025թ. II եռամսյակում կազմել են մոտ 23.95 մլրդ ՀՀ դրամ

2025 թվականի II եռամսյակում Viva-ի գործառնական ծախսերը կազմել են 6.11 մլրդ ՀՀ դրամ։ Չհարկված շահույթը կազմել է 3.18 մլրդ ՀՀ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 3.82 մլրդ ՀՀ դրամ։

Նույն ժամանակահատվածում Team Telecom-ի գործառնական ծախսերը կազմել են մոտ 3.35 մլրդ ՀՀ դրամ։ Շահույթը, մինչև հարկումը, կազմել է 2.16 մլրդ ՀՀ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 2.58 մլրդ ՀՀ դրամ։

Վերոնշայալ ժամանակահատվածում Ucom-ի գործառնական ծախսերը կազմել են 3.21 մլրդ ՀՀ դրամ։ Չհարկված շահույթը կազմել է 308 մլն ՀՀ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 2.40 մլրդ ՀՀ դրամ։

Ի տարբերություն մյուս երկու բջջային կապի օպերատորների` 2025 թվականի II եռամսյակի  Team Telecom-ի շահույթը (մինչև հարկումը) 2024 թվականի II եռամսյակի համեմատ աճել է 40.50%-ով կամ 623 մլն ՀՀ դրամով։ 2025 թվականի II եռամսյակում Ucom-ի չհարկված շահույթը 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 82.90%-ով կամ 1.5 մլրդ ՀՀ դրամով։ Իսկ Viva-ի շահույթը (մինչև հարկումը)` 52.66%-ով կամ ավելի քան 3.5 մլրդ ՀՀ դրամով։

Նշենք  նաև, որ նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ բոլոր բջջային կապի օպերատորների կատարած կապիտալ ծախսերն աճել են։ Viva-ի կատարած կապիտալ ծախսերն աճել են 29.76%-ով կամ 877 մլն ՀՀ դրամով, իսկ Ucom-ինը` 45.9%-ով կամ 755 մլն ՀՀ դրամով։ Այն դեպքում, երբ 2024-ի II եռամսյակի համեմատ 2025 թվականի II եռամսյակում Team Telecom-ի  կապիտալ ծախսերը աճել են 251.3%-ով կամ ավելի քան 1.8 մլրդ ՀՀ դրամով։

01/10/2025
դրամ
Դոլար (USD)
382.74
+0.22
Եվրո (EUR)
448.8
-0.58
Ռուբլի (RUR)
4.6795
+0.0395
Լարի (GEL)
140.69
+0.12
47072
+8
Արծաթ
568.2
-9.21