
Միջազգային դոնոր կազմակերպությունները կրճատել են Հայաստանի շինարարության ոլորտի վարկավորումը
Միջազգային վարկերի հաշվին Հայաստանում իրականացվող շինարարության ծավալները կրճատվել են: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին հանրապետությունում միջազգային վարկերի հաշվին իրականացվել է 8412.3 մլն ՀՀ դրամի շինարարություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 40%-ով: Առավել զգալի կրճատվել են Համաշխարհային բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից մեր երկրի շինարարություն ոլորտ ուղղվող վարկային միջոցները: