Աշխարհին սպառնում է շոկոլադի պակաս
Տարեվերջին շոկոլադի գինը կսահմանի ռեկորդ՝ հասնելով վերջին վեց տարվա կտրվածքով իր ամենաբարձր մակարդակին: Euromonitor International-ի ուսումնասիրությունների համաձայն՝ այս տարվա վերջին ԱՄՆ-ում մեկ կիլոգրամ շոկոլադի գինը կկազմի 12,25 ԱՄՆ դոլար, ինչը 2007 թվականին գրանցված գինը գերազանցում է շուրջ 45%-ով:
Վերլուծաբանները նշում են, որ շոկոլադի սպասվող թանկացումը նախ և առաջ պայմանավորված է շուկայում կակաոյի պակասուրդով, ինչն շոկոլադի արտադրության ոլորտում առաջ կբերի խնդիրներ: