
ԿԲ. Առաջիկա ամիսներին գնաճը կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքում
Ներկայում Հայաստանի տնտեսության զարգացումները բնութագրվում են ներքին պահանջարկի թուլացմամբ՝ պայմանավորված մասնավոր սպառման աճի տեմպերի դանդաղմամբ և մասնավոր ներդրումների ծավալների կրճատմամբ: Բացի այդ, իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը շարունակում է զսպողական ազդեցություն ունենալ ներքին պահանջարկի վրա:
Հիմք ընդունելով այս զարգացումները՝ Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ առաջիկա ամիսներին մեր երկրում գնաճը աստիճանաբար կնվազի՝ մոտենալով նպատակային մակարդակին, և կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքում` 4 ±1,5%:
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով արտաքին ու ներքին միջավայրից գնաճային ճնշումների և տնտեսական ակտիվության թուլացումը, ինչպես նաև մոտակա ամիսներին գնաճի սպասվող նվազման արդյունքում դրական իրական տոկոսադրույքների ձևավորման ակնկալիքները՝ ԿԲ-ն գտնում է, որ առկա դրամավարկային պայմանները թույլ կտան հավասարակշռել գնաճային միջավայրի ընդլայնման և տնտեսական ակտիվության նվազման ռիսկերը:
ԿԲ-ն վստահեցնում է, որ գնաճի աստիճանական նվազման և ներքին պահանջարկի ցածր մակարդակի պահպանման դեպքում համապատասխանորեն կարձագանքի՝ թուլացնելով դրամավարկային պայմանները: