Տնտեսական

USD BUY - 380.00-1.00 USD SELL - 383.50+0.00
EUR BUY - 443.00-3.00 EUR SELL - 448.00-1.00
OIL:  BRENT - 60.80-1.76 WTI - 57.32-1.27
COMEX:  GOLD - 4314.40-1.13 SILVER - 70.56-3.69
COMEX:  PLATINUM - 2137.00-1.47
LME:  ALUMINIUM - 2952.00-0.29 COPPER - 12222.00+0.49
LME:  NICKEL - 15814.00+0.18 TIN - 40743.00-4.84
LME:  LEAD - 2005.50+0.55 ZINC - 3088.50-0.06
FOREX:  USD/JPY - 156.81+0.35 EUR/GBP - 1.1713-0.50
FOREX:  EUR/USD - 1.1713-0.50 GBP/USD - 1.3456-0.35
STOCKS RUS:  RTSI - 1114.13-0.11
STOCKS US: DOW JONES - 48382.39-0.16 NASDAQ - 23235.63-1.02
STOCKS US: S&P 500 - 6858.47-0.68
STOCKS JAPAN:  NIKKEI - 51832.80+2.97 TOPIX - 3477.52+2.01
STOCKS CHINA:  HANG SENG - 26347.24+1.91 SSEC - 4023.42+1.47
STOCKS EUR:  FTSE100 - 9951.14+0.86 CAC40 - 8195.21+1.03
STOCKS EUR:  DAX - 24539.34+0.77
05/01/2026  CBA:  USD - 381.55+0.19 GBP - 513.64-1.96
05/01/2026  CBA:  EURO - 445.99-3.02
05/01/2026  CBA:  GOLD - 53398+221 SILVER - 910.4-4.7
Ոսկին և այլ թանկարժեք մետաղներ թանկանում են՝ Վենեսուելայի շուրջ իրադարձությունների ֆոնին
05/01/2026 17:18
Կիսվել

Ոսկին և այլ թանկարժեք մետաղներ թանկանում են՝ Վենեսուելայի շուրջ իրադարձությունների ֆոնին

Ոսկին և այլ թանկարժեք մետաղները թանկացել են Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, որոնք նպաստել են «անվտանգ ապաստան» համարվող ակտիվների նկատմամբ պահանջարկի աճին։

Ինչպես հաղորդվել էր, հունվարի 3-ին ԱՄՆ հատուկջոկատայինները Վենեսուելայում իրականացրել են հատուկ գործողություն՝ ձերբակալելով երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը։ ABC News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Մադուրոն այսօր կհայտնվի Նյու Յորքի Մանհեթեն շրջանի դաշնային դատարանի առաջ։ Սպասվում է, որ նրան կներկայացվեն թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված մեղադրանքներ, որոնք կարող են հանգեցնել մի քանի ցմահ ազատազրկման դատավճիռների։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ իր երկիրը ժամանակավորապես կվերցնի Վենեսուելայի կառավարումը իր վրա։

Ոսկու սփոտ գինը առևտրի ընթացքում բարձրացել է 2.1%-ով՝ հասնելով ունցիայի համար 4 422 դոլարի։

«Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները խթանել են պաշտպանական ակտիվների նկատմամբ պահանջարկը, քանի որ ներդրողները ձգտում են պաշտպանվել աշխարհաքաղաքական ռիսկերից», – նշել է KCM Trade-ի վերլուծաբան Թիմ Ուոթերերը։

2025 թվականին ոսկու գինն աճել է 64%-ով, ինչը առավելագույն ցուցանիշն է 1979 թվականից ի վեր՝ աշխարհաքաղաքական լարվածության, տոկոսադրույքների նվազման, ինչպես նաև համաշխարհային կենտրոնական բանկերի բարձր պահանջարկի ֆոնին։ Դեկտեմբերի 26-ին թանկարժեք մետաղի գինը հասել էր պատմական առավելագույնի՝ 4 549,71 դոլար՝ մեկ ունցիայի համար։

Արծաթի սպոտ գինը երկուշաբթի ավելացել է 3.8%-ով՝ հասնելով 75.33 դոլարի մեկ ունցիայի համար։ Անցած տարվա արդյունքներով արծաթը թանկացել է 2.5 անգամ, ինչը դարձել է դրա լավագույն տարեկան դինամիկան։ Թանկարժեք մետաղի գինը դեկտեմբերի 29-ին հասել էր ռեկորդային՝ 83.62 դոլարի մեկ ունցիայի համար։

05/01/2026
դրամ
Դոլար (USD)
381.55
+0.19
Եվրո (EUR)
445.99
-3.02
Ռուբլի (RUR)
4.7198
-0.1513
Լարի (GEL)
141.6
+0.06
53398
+221
Արծաթ
910.4
-4.7