Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 413.00-0.50 EUR SELL - 420.00+1.00
OIL:  BRENT - 96.11+4.24 WTI - 88.34+3.52
COMEX:  GOLD - 4120.00+0.56 SILVER - 60.02+2.01
COMEX:  PLATINUM - 1663.50-0.61
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.04-0.04 EUR/GBP - 1.1427+0.20
FOREX:  EUR/USD - 1.1427+0.20 GBP/USD - 1.3388+0.04
STOCKS RUS:  RTSI - 857.49+2.86
STOCKS US: DOW JONES - 52218.58-0.01 NASDAQ - 25690.90-0.57
STOCKS US: S&P 500 - 7498.96-0.14
STOCKS JAPAN:  NIKKEI - 66422.60+0.46 TOPIX - 4053.88+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25210.81+1.28 SSEC - 3876.78+0.25
STOCKS EUR:  FTSE100 - 10716.97+1.24 CAC40 - 8437.89+0.89
STOCKS EUR:  DAX - 25155.41+0.58
23/07/2026  CBA:  USD - 365.95-0.94 GBP - 489.13-1.44
23/07/2026  CBA:  EURO - 417.29-1.07
23/07/2026  CBA:  GOLD - 48887+1087 SILVER - 698.17+3.52
ԱՄՆ-ն սկսել է վենեսուելական նավթի վաճառքը համաշխարհային շուկայում
08/01/2026 15:01
Կիսվել

ԱՄՆ-ն սկսել է վենեսուելական նավթի վաճառքը համաշխարհային շուկայում

Միացյալ Նահանգների կառավարությունը սկսել է վենեսուելական նավթի իրացումը համաշխարհային շուկայում՝ ի շահ ԱՄՆ-ի, Վենեսուելայի և ամերիկյան դաշնակիցների։

«Մենք ներգրավել ենք հումքային ապրանքների առաջատար համաշխարհային մատակարարներին և հիմնական բանկերին՝ նավթի և նավթամթերքի այս վաճառքների իրականացման և ֆինանսական աջակցություն ապահովելու համար», – նշվում է ԱՄՆ էներգետիկայի նախարարության հաղորդագրությունում։

Գերատեսչության պարզաբանմամբ՝ վենեսուելական նավթի և նավթամթերքի վաճառքից ստացված բոլոր մուտքերը նախևառաջ կփոխանցվեն ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող հաշիվներին՝ համաշխարհային ճանաչում ունեցող բանկերում, որպեսզի երաշխավորվի եկամուտների վերջնական բաշխման օրինականությունն ու ամբողջականությունը։

«Այս միջոցները կբաշխվեն ամերիկյան և վենեսուելական ժողովուրդների շահերից ելնելով՝ ԱՄՆ կառավարության հայեցողությամբ։ Նավթի վաճառքը կսկսվի անմիջապես: Ակնկալվում է մոտ 30-50 միլիոն բարելի իրացում։ Այն կշարունակվի անորոշ ժամկետով», – նշում է Էներգետիկայի նախարարությունը։

Հաղորդագրության համաձայն՝ ամերիկյան թեթև նավթը անհրաժեշտության դեպքում կմատակարարվի Վենեսուելա՝ վենեսուելական բարձր մածուցիկ հումքի հետ խառնման համար՝ արդյունահանման օպտիմալացման և արտադրանքի հետագա փոխադրման նպատակով։ Վենեսուելայից նավթի ներմուծումն ու արտահանումը կիրականացվեն բացառապես լիազորված ուղիներով՝ համաձայն ԱՄՆ օրենսդրության և ազգային անվտանգության պահանջների։

ԱՄՆ-ն ընտրովի կերպով հանում է պատժամիջոցները՝ ապահովելու վենեսուելական նավթի և նավթամթերքի փոխադրումն ու վաճառքը համաշխարհային շուկաներում։

Մասնավորապես, թույլատրվելու է նավթահանքային որոշ տեսակի սարքավորումների, պահեստամասերի և ծառայությունների ներմուծումը՝ երկար տարիների ընթացքում արտադրության նվազումը փոխհատուցելու և կարճաժամկետ հեռանկարում աճ ապահովելու համար։

23/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.95
-0.94
Եվրո (EUR)
417.29
-1.07
Ռուբլի (RUR)
4.6535
-0.0322
Լարի (GEL)
139.31
-0.28
48887
+1087
Արծաթ
698.17
+3.52