ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ 31-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է
Wall Street Journal ամերիկյան պարբերականի և Heritage Foundation հիմնադրամի կողմից հրատարակված աշխարհի ամենաազատ տնտեսությունների ցուցակը արդեն 15-րդ տարին անընդմեջ գլխավորում է Հոնկոնգը: Սույն ցուցակի առաջին տասնյակում տեղ են զբաղեցրել նաև Սինգապուրը, Ավստրալիան, Իռլադիան, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ը, Կանադան, Շվեցարիան և Մեծ Բրիտանիան: Ցուցակը եզրփակում են Զիմբաբվեն և Հյուսիսային Կորեան:
Հայաստանը վերոնշյալ ցուցակում գրավում է 31-րդ տեղը: Հատկանշական է , որ հայաստանը ԱՊՀ երկրների շարքում գրավում է առաջին տեղը: Այս տարի Հայաստանը 100 մրցակցային միավորներից ստացել է 69-ը , հիշեցնենք, որ 2007թ.-ին Հայաստանին տրվել էր 70 միավոր: Վրաստանը ցուցակում զբաղեցրել է 32-րդ տեղը, Ադրբեջանը`99-րդ և Ռուսաստանը` 146-րդ տեղը: