Տնտեսական

USD BUY - 369.50+0.00 USD SELL - 372.00+0.00
EUR BUY - 431.00-1.00 EUR SELL - 436.00-1.00
OIL:  BRENT - 111.03+1.27 WTI - 99.32+1.75
COMEX:  GOLD - 4594.40-1.85 SILVER - 73.56-1.92
COMEX:  PLATINUM - 1946.60-2.05
LME:  ALUMINIUM - 3578.00-1.16 COPPER - 13213.00-1.07
LME:  NICKEL - 19097.00+1.92 TIN - 49336.00-1.75
LME:  LEAD - 1960.00+0.28 ZINC - 3398.00-1.59
FOREX:  USD/JPY - 159.62+0.35 EUR/GBP - 1.1707-0.06
FOREX:  EUR/USD - 1.1707-0.06 GBP/USD - 1.351-0.15
STOCKS RUS:  RTSI - 1137.27-1.16
STOCKS US: DOW JONES - 49141.93-0.05 NASDAQ - 24663.80-0.90
STOCKS US: S&P 500 - 7138.80-0.49
STOCKS JAPAN:  NIKKEI - 59917.46-1.02 TOPIX - 3772.19+0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 25679.78-0.95 SSEC - 4078.64-0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10332.79+0.11 CAC40 - 8104.09-0.46
STOCKS EUR:  DAX - 24018.26-0.27
28/04/2026  CBA:  USD - 371.4-0.16 GBP - 500.91-2.89
28/04/2026  CBA:  EURO - 434.35-2.08
28/04/2026  CBA:  GOLD - 56029-256 SILVER - 906.48+12.63
Մաքսային բարեփոխումների և նոր նախաձեռնությունների քննարկում. տեղի է ունեցել Մաքսային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի նիստ
29/04/2026 11:06
Կիսվել

Մաքսային բարեփոխումների և նոր նախաձեռնությունների քննարկում. տեղի է ունեցել Մաքսային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի նիստ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՊԵԿ մաքսային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի նիստ՝ մաքսային համակարգում ընթացող բարեփոխումներն ու նոր նախաձեռնությունները քննարկելու նպատակով:

Նիստի ընթացքում, մասնավորապես, ներկայացվել և քննարկվել են օդանավակայանում ուղևորների հսկողության նոր մոդելի ներդրմանն ու կիրառմանն ուղղված հարցեր՝ անդրադառնալով ուղեբեռի զննման առկա իրավիճակին, ընթացիկ խնդիրներին, ինչպես նաև ռիսկերի պրոֆիլների ուսումնասիրությանն ու օպերատիվ աշխատանքների հետ կոորդինացմանը վերաբերող հարցերին: Քննարկվել են ռենտգեն պատկերների վերլուծության մոնիթորինգային կենտրոնի ստեղծման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները, առկա ռեսուրսներն ու կենտրոնի գործարկման ժամկետները: Ներկայացվել է նաև ExIm տեղեկատվական հարթակը՝ ընդգծելով էլեկտրոնային հարթակի հնարավորությունները, առանձնահատկություններն ու  զարգացման հեռանկարները:

Խորհրդի անդամներն ակտիվ քննարկում են ծավալել նաև այլ երկրների հետ տեղեկությունների փոխանակման համակարգի ընդլայնման հնարավորությունների շուրջ՝ ընդգծելով ռազմավարական գործընկեր երկրների հետ համագործակցության շրջանակները:

Օրակարգային հարցերի շրջանակում անդրադարձ է եղել նաև արժեքային տվյալների բազաների հասանելիության ապահովմանը, մաքսային պատասխանատվության նորմերի վերանայմանը, ռիսկերի պրոֆիլների նոր կարգի կիրառմանը: Միաժամանակ, կարևորվել է ռիսկերի պրոֆիլների կատարելագործումն ու արդյունավետության բարձրացումը:

ՊԵԿ նախագահը, մաքսային ոլորտում ընթացող բարեփոխումների համատեքստում, կարևորել է Մաքսային ծառայության առաջիկա տարիների զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի և ժամկետների նկատմամբ հետևողականության ապահովումը, ինչպես նաև նոր նախաձեռնությունները՝ ընդգծելով միջազգային փորձի ուսումնասիրությունը, որն ուղղված կլինի տնտեսվարողների շրջանում կարգապահության բարձրացմանն ու մրցակցային առավելությունների ապահովմանը։

28/04/2026
դրամ
Դոլար (USD)
371.4
-0.16
Եվրո (EUR)
434.35
-2.08
Ռուբլի (RUR)
4.9428
-0.0021
Լարի (GEL)
138.06
-0.12
56029
-256
Արծաթ
906.48
+12.63