Տեխնոլոգիական ընկերությունները 2026 թվականին ԱԲ-ի վրա կծախսեն 725 մլրդ դոլար
Աշխարհի չորս խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները՝ Amazon-ը, Meta-ն, Microsoft-ը և Alphabet-ը (Google-ի մայր ընկերությունը), զգալիորեն ավելացրել են իրենց բյուջեները՝ արհեստական բանականության զարգացման համար։
Financial Times թերթի հաղորդմամբ՝ 2026 թվականին ընկերությունները պատրաստ են ԱԲ-ի վրա ծախսել 725 միլիարդ դոլար։ Այս գումարը 77%-ով գերազանցում է 2025 թվականի ռեկորդային ցուցանիշը, երբ ծախսերը կազմել էին 410 միլիարդ դոլար։
Ավելի վաղ, ըստ պարբերականի, ներդրողները թերահավատորեն էին վերաբերվում նման մասշտաբային ծախսերին։ Սակայն տեխնոլոգիական հսկաների եկամուտների վերաբերյալ նոր հաշվետվությունները փոխել են շուկայի տրամադրությունը։ Պատճառը դարձել է ԱԲ տեխնոլոգիաների և տվյալների մշակման կենտրոնների հզորությունների նկատմամբ աճած պահանջարկը, որն ապահովել է ընկերությունների եկամուտների և շահույթի զգալի աճ։
Jefferies ընկերության վերլուծաբան Բրենթ Թիլը վստահ է ոլորտի հեռանկարներին։
«ԱԲ-ի տնտեսությունը արդյունավետ է և կայուն զարգանում է», – հայտարարել է նա։
Թիլի խոսքով՝ տեխնոլոգիական առաջատարների եկամուտների աճն ապացուցում է, որ «խոշոր խաղացողները կարող են ծածկել հսկայական կապիտալ ծախսերը»։ Տեխնոլոգիական ընկերությունների ակտիվների արժեքի հնարավոր փլուզման մասին վատատեսական կանխատեսումները նա անվանել է անհեթեթություն։
Նրա հետ համաձայն է նաև UBS-ի վերլուծաբան Սթիվեն Ջուն։ Նա նշել է, որ դրական ֆինանսական արդյունքները «կօգնեն կապիտալ ներդնողներին ամրապնդել վստահությունը ներդրումների մշտական վերադարձելիության հարցում»։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

