2026թ․-ի հունվար-մարտին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը աճել է 20․3%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-մարտին Հայաստանում արտադրվել է 73,046.7 տոննա պղնձի խտանյութ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալն աճել է 20․3%-ով։
Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը աճել է 13․7%-ով և կազմել 3,372.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութինը նվազել է 30․6%-ով՝ կազմելով 4,146.3 տոննա։
Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 61․7%-ով և կազմել 324.4 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն աճել է 29․4%-ով և կազմել 6,996.6 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը նվազել է 1․3%-ով՝ կազմելով 4,623.7 տոննա։
