Դոնալդ Թրամփը Չինաստանին առաջարկել է նավթ գնել Վաշինգտոնից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինին առաջարկել է նավթ գնել Միացյալ Նահանգներից, իսկ չինացի առաջնորդը պատրաստակամություն է հայտնել քննարկել այդ գաղափարը։
«Ես ասացի՝ կցանկանայի, որ դուք նավթ գնեիք Տեխասից և Լուիզիանայից, Ալյասկայից։ Մենք շատ նավթ ունենք: Նա պատասխանեց, որ իրեն դուր է գալիս այդ գաղափարը և կցանկանար այն քննարկել», – պատմել է Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
