
Մոսկվայում առաջին անգամ կազմակերպվել է հայկական գինիների ցուցահանդես-համտես
Մոսկվայում առաջին անգամ կազմակերպել է հայկական գինիների ցուցահանդես-համտես:
Ցուցահանդեսին մասնակից շուրջ 15 հայկական ընկերությունները ներկայացրել են իրենց արտադրանքը Ռուսաստանի գինիների ներմուծմամբ զբաղվող խոշոր ընկերություններին` հնարավորություն ստեղծելով առևտրատնտեսական արդյունավետ համագործակցություն ծավալել:
Միջոցառմանը մասնակից գինու ռուս մասնագետները, համտեսելով ներկայացված գինիների տեսականին, բարձր են գնահատել դրանց որակական հատկությունները:
Կազմակերպիչները՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Մոսկվայի կառավարությունը, վստահեցրել են, որ նման միջոցառումները լինելու են շարունակական և կազմակերպվելու են ինչպես Մոսկվայում, այնպես էլ Երևանում: