
Բակո Սահակյանը այցելել է Լոս Անջելեսի «ԱԱ Քաթըր Թրաք» գործարան
Նոյեմբերի 27-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Լոս Անջելես քաղաքում այցելել է «ԱԱ Քաթըր Թրաք» գործարան և ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին:
ԼՂՀ Նախագահի Մամուլի ծառայությունից հայտնում են, որ գործարանի սեփականատեր Վահե Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են ձեռնարկության և Արցախի միջև փոխգործակցության հաստատմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումն Արցախում` այս համատեքստում հատուկ ընդգծելով Սփյուռքի հետ կապերի խորացման ռազմավարական նշանակությունը: