Տնտեսական

USD BUY - 368.00+0.50 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 429.00+0.00
OIL:  BRENT - 92.06-1.38 WTI - 88.73-1.60
COMEX:  GOLD - 4198.80-3.09 SILVER - 63.75-5.89
COMEX:  PLATINUM - 1667.90-4.88
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.34+0.07 EUR/GBP - 1.1545+0.08
FOREX:  EUR/USD - 1.1545+0.08 GBP/USD - 1.338+0.26
STOCKS RUS:  RTSI - 1107.92+2.35
STOCKS US: DOW JONES - 50872.11+0.17 NASDAQ - 25678.82-0.97
STOCKS US: S&P 500 - 7386.65-0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 65416.63+2.17 TOPIX - 3896.11+1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24565.90-0.37 SSEC - 4010.03+1.28
STOCKS EUR:  FTSE100 - 10227.33-1.41 CAC40 - 8203.43+0.05
STOCKS EUR:  DAX - 24433.06-0.74
09/06/2026  CBA:  USD - 368.45-0.08 GBP - 493.61+1.95
09/06/2026  CBA:  EURO - 426.15+1.42
09/06/2026  CBA:  GOLD - 51182-539 SILVER - 795.16-65.69
Եվրոպան հաջորդ ձմռանն ընդառաջ պահեստարաններ է մղել արդեն 16 մլրդ խմ գազ
10/06/2026 14:06
Կիսվել

Եվրոպան հաջորդ ձմռանն ընդառաջ պահեստարաններ է մղել արդեն 16 մլրդ խմ գազ

ԵՄ երկրները ամառային սեզոնի սկզբից՝ 2026 թվականի ապրիլից, ստորգետնյա գազապահեստարաններ են մղել ավելի քան 16 մլրդ խմ գազ՝ զուտ հաշվարկով։ Խոսքը գազի ներարկման և դուրսբերման ծավալների մաքուր տարբերության մասին է։ Այս մասին վկայում են ՏԱՍՍ-ի հաշվարկները՝ Gas Infrastructure Europe-ի տվյալների հիման վրա։

Ներկայում Եվրոպայի ստորգետնյա գազապահեստարանները լցված են 42,8%-ով, ինչը 14,31 տոկոսային կետով ցածր է վերջին հինգ տարվա այս օրվա միջին ցուցանիշից։ Մեկ տարի առաջ պահեստարանների լցվածությունը կազմում էր 51,4%։ Այժմ դրանցում կա 46,8 մլրդ խմ գազ։

Հունիսի սկզբից եվրոպական պահեստարաններ գազի ընդհանուր ներարկումը կազմել է 2,7 մլրդ խմ, ինչը 21%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։ Այս ցուցանիշը նաև 7%-ով ցածր է դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում այս օրվա համար գրանցված պահեստարանների լցման միջին տեմպերից։ Ավելի վաղ «Գազպրոմը» նշել էր, որ Եվրոպան շարունակում է հակառեկորդներ սահմանել գազապահեստարանների լցման հարցում։

Եվրահանձնաժողովի պահանջների համաձայն՝ ԵՄ երկրները յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում պետք է ապահովեն իրենց գազապահեստարանների 90% լցվածություն։ Բացի այդ, բարդ պայմաններում պահեստարանների լցման դեպքում թույլատրվում է 10% ճկունություն։ Այսպիսով, 2026-2027 թվականների աշուն-ձմեռ սեզոնի սկզբին եվրոպական պահեստարաններում զուտ ներարկումը պետք է կազմի առնվազն 68 մլրդ խմ՝ սահմանված նորմը կատարելու համար։ Մեկ տարի առաջ Եվրոպան կարողացել էր հասնել միայն մոտ 55 մլրդ խմ ցուցանիշի։

Ընթացիկ ամառային սեզոնը կանցնի վառելիքի ավելի բարձր գների պայմաններում։ Դրա պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրման հետևանքով Ասիայի հետ շուկայում հեղուկացված բնական գազի ազատ ծավալների համար պայքարի ուժեղացումն է։ «Գազպրոմը» կանխատեսել է, որ հաջորդ ջեռուցման սեզոնին ընդառաջ Եվրոպայի ստորգետնյա գազապահեստարաններում պաշարները կարող են չհասնել նույնիսկ 70%-ի։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՏԱՍՍ-ը, Եվրոպան ապրիլի սկզբին ավարտել էր ջեռուցման սեզոնը, որը 2011 թվականից ի վեր դիտարկումների ամբողջ ընթացքում տևողությամբ երկրորդն էր և շարունակվել էր 173 օր։ Այս ցուցանիշով այն զիջել էր միայն 2020-2021 թվականների ջեռուցման սեզոնին, որը տևել էր 190 օր։ Անցած ջեռուցման սեզոնում գազի զուտ դուրսբերումը գերազանցել էր 61 մլրդ խմ-ը, ինչը 6,5 մլրդ խմ-ով ավելի է նախորդ ամռանը պահեստարաններ մղված ծավալից։

09/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.45
-0.08
Եվրո (EUR)
426.15
+1.42
Ռուբլի (RUR)
5.1181
+0.0966
Լարի (GEL)
138.68
+0.17
51182
-539
Արծաթ
795.16
-65.69