Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Ասիայից ԱՄՆ բեռնափոխադրումների արժեքը կրկնապատկվել է
12/06/2026 16:43
Կիսվել

Ասիայից ԱՄՆ բեռնափոխադրումների արժեքը կրկնապատկվել է

Ասիայից ԱՄՆ կոնտեյներային բեռնափոխադրումների արժեքը կրկնապատկվել է Իրանի հետ հակամարտության մեկնարկից ի վեր, հայտնում է Reuters-ը։

Աճի հիմնական գործոններն են դարձել բունկերային վառելիքի զգալի թանկացումը և ներմուծողների «խուճապային գնումները», որոնք վախենում են գների հետագա բարձրացումից։

Drewry ինդեքսի համաձայն՝ 40-ֆուտանոց կոնտեյների փոխադրման սփոթ սակագները Շանհայ — Լոս Անջելես երթուղով հասել են 4 565 դոլարի, իսկ Շանհայ — Նյու Յորք երթուղով՝ 5 505 դոլարի։

Գործակալության նշմամբ՝ Հորմուզի նեղուցի փակման պատճառով ցածր ծծմբայնությամբ մազութի (VLSFO) գինը խոշորագույն հանգույցներում աճել է 55%-ով։ Ֆուջեյրայի առանցքային հաբում՝ ԱՄԷ-ում, արժեքը կազմել է 1 211 դոլար, իսկ Լոս Անջելեսում՝ 918 դոլար։

Փորձագետները նախազգուշացնում են, որ ստեղծված իրավիճակը լուրջ սպառնալիք է ԱՄՆ տնտեսության համար և կարող է ուժեղացնել գնաճային ճնշումները։

«Եթե ցանկանում եք հասկանալ, թե որքան լուրջ պետք է վերաբերվել էներգետիկ ճգնաժամի սպառնալիքին, ուշադրություն դարձրեք ոչ թե նավթի շուկաներին, այլ կոնտեյներային բեռնափոխադրումներին, քանի որ ռիսկը շատ ավելի հստակ է արտացոլված արագ աճող ֆրախտային սակագներում», — նշել է Xeneta-ի գլխավոր վերլուծաբան Պիտեր Սանդը։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08