Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 394.50+1.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
ՕՊԵԿ-ը ներկայացրել է նավթի շուկայի հունիսյան զեկույցը
12/06/2026 17:18
Կիսվել

ՕՊԵԿ-ը ներկայացրել է նավթի շուկայի հունիսյան զեկույցը

Նավթ արտահանող երկրների կազմակերպության զեկույցը ներկայացնում է հիմնական ցուցանիշները, որոնք ազդում են նավթի շուկայում պահանջարկի, առաջարկի և հավասարակշռության միտումների վրա, ինչպես նաև կանխատեսում է, թե ինչ զարգացումներ կարող են սպասվել «սև ոսկու» շուկայում։

Փաստաթղթի համաձայն՝ ՕՊԵԿ+ երկրների այն խումբը, որը մասնակցում է նավթի արդյունահանման կրճատման գործարքին, 2026 թվականի մայիսին օրական արդյունահանել է 26,318 մլն բարել և, կամավոր կրճատումներն ու փոխհատուցումները հաշվի առնելով, պլանից հետ է մնացել օրական 8,241 մլն բարելով։

Առանց Լիբիայի, Իրանի և Վենեսուելայի, որոնք ազատված են գործարքի կատարման պարտավորություններից, ինչպես նաև ԱՄԷ-ի, որը մայիսի 1-ից դուրս է եկել ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից, դաշինքի երկրների արդյունահանման ծավալը կազմել է օրական 26,318 մլն բարել։ Մինչդեռ մայիսի համար նախատեսված բոլոր կամավոր սահմանափակումներն ու փոխհատուցման ժամանակացույցերը հաշվի առնելով՝ ՕՊԵԿ+ երկրները պետք է արդյունահանեին օրական 34,559 մլն բարել։

Այսպիսով, մայիսին դաշինքը նավթ է արդյունահանել պլանից օրական 8,241 մլն բարելով պակաս։

Պայմանավորվածության համաձայն՝ մայիսին «յոթնյակը»՝ հաշվի առնելով ԱՄԷ-ի՝ մայիսի 1-ից դաշինքից դուրս գալը, պետք է ապրիլի համեմատ փաստացի ավելացներ արդյունահանումը օրական 82 հազար բարելով՝ քվոտաների բարձրացման և նախկինում թույլ տրված գերարդյունահանման փոխհատուցման պարտավորությունների նվազման հաշվին։ Արտադրության պլանային մակարդակը սահմանված էր օրական 29,363 մլն բարել։ Փաստացի արդյունահանումը կազմել է օրական 21,717 մլն բարել։ Այսպիսով, համախառն արտադրությունը սահմանված պլանից ցածր է եղել օրական 7,646 մլն բարելով։

ՕՊԵԿ+ առաջատար յոթ երկրների շարքում Ռուսաստանը մայիսին քվոտայից հետ է մնացել օրական 690 հազար բարելով, Իրաքը՝ օրական 2,845 մլն բարելով, Սաուդյան Արաբիան՝ օրական 3,316 մլն բարելով, Քուվեյթը՝ օրական 2,039 մլն բարելով։ Ալժիրը գրեթե տեղավորվել է քվոտայի մեջ՝ հետ մնալով ընդամենը օրական 1 հազար բարելով։ Մերձավոր Արևելքի մի շարք երկրների՝ քվոտաներից կտրուկ հետ մնալը կապված է տարածաշրջանում հակամարտության հետ։

Միևնույն ժամանակ պլանից բարձր արդյունահանում են ունեցել Ղազախստանը՝ օրական 1,162 մլն բարելով, և Օմանը՝ օրական 83 հազար բարելով։

ՕՊԵԿ-ի այն երկրներից, որոնք չեն մասնակցում ՕՊԵԿ+ գործարքի սահմանափակումներին, Լիբիայում մայիսին նավթի արդյունահանումը կրճատվել է օրական 5 հազար բարելով՝ մինչև օրական 1,302 մլն բարել։ Իրանում, Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին, արդյունահանումը նվազել է օրական 546 հազար բարելով՝ մինչև օրական 2,33 մլն բարել։ Վենեսուելան, հակառակը, ավելացրել է արդյունահանումը օրական 36 հազար բարելով՝ մինչև օրական 1,072 մլն բարել։

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72