Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 77.53-1.94 WTI - 73.62-3.76
COMEX:  GOLD - 4181.90-0.82 SILVER - 65.53-1.10
COMEX:  PLATINUM - 1641.70-1.22
LME:  ALUMINIUM - 3396.50-5.44 COPPER - 13595.00+0.56
LME:  NICKEL - 17580.00-5.39 TIN - 53293.00+0.68
LME:  LEAD - 1954.00-2.54 ZINC - 3556.50+0.75
FOREX:  USD/JPY - 161.55-0.11 EUR/GBP - 1.1422-0.25
FOREX:  EUR/USD - 1.1422-0.25 GBP/USD - 1.3239+0.02
STOCKS RUS:  RTSI - 990.05-4.65
STOCKS US: DOW JONES - 51712.71+0.29 NASDAQ - 26166.60-1.32
STOCKS US: S&P 500 - 7472.79-0.37
STOCKS JAPAN:  NIKKEI - 72353.96+1.55 TOPIX - 4095.05+1.24
STOCKS CHINA:  HANG SENG - 23768.52-0.65 SSEC - 4163.10+1.78
STOCKS EUR:  FTSE100 - 10437.85+0.72 CAC40 - 8400.11-0.25
STOCKS EUR:  DAX - 25139.69+0.62
22/06/2026  CBA:  USD - 368.07-0.08 GBP - 487.1-0.18
22/06/2026  CBA:  EURO - 421.59-0.38
22/06/2026  CBA:  GOLD - 49121-1019 SILVER - 765.23-36.68
Հնդկաստանը նպատակ ունի հաղթել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմում
23/06/2026 13:04
Կիսվել

Հնդկաստանը նպատակ ունի հաղթել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմում

ԱՄՆ-ի գլխավոր առևտրային ներկայացուցիչն այսօր մեկնել է Հնդկաստան՝ երկօրյա բանակցությունների համար։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, Նյու Դելին կփորձի կնքել առևտրային համաձայնագիր ավելի շահավետ պայմաններով, քան այն պայմաններն են, որոնք առաջարկվել էին ասիական այլ տնտեսություններին։

Առևտրային հարցերի շուրջ նախնական պայմանավորվածություն ձեռք էր բերվել դեռևս փետրվարին։ Սակայն, ինչպես գրում է Reuters-ը, անորոշությունը պահպանվում է՝ կապված Հնդկաստանում ենթադրյալ արտադրական ավելցուկային հզորությունների և հարկադիր աշխատանքի կիրառման վերաբերյալ ԱՄՆ-ի շարունակվող հետաքննության հետ։Միևնույն ժամանակ Նյու Դելին ձգտում է ստանալ ավելի շահավետ սակագնային պայմաններ՝ համեմատած տարածաշրջանային մրցակիցների:

«Մենք փորձում ենք համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ այն մասին, թե ինչպես նրանք մեզ համար կապահովեն համեմատական առավելություն, որպեսզի մեր արտահանողները կարողանան դրանից օգուտ ստանալ», – գործակալությունը մեջբերում է Հնդկաստանի առևտրի նախարար Պիյուշ Գոյալի խոսքերը։

Պաշտոնյան նաև նշել է, որ ուրախ կլիներ, եթե համաձայնագիրը հաջողվեր կնքել մինչև հուլիսի 24-ը՝ այն օրը, երբ լրանում է ԱՄՆ-ի ժամանակավոր 10%-անոց մաքսատուրքի գործողությունը առևտրային գործընկերների նկատմամբ։

Հնդկաստանը նաև մտադիր է ստանալ երաշխիքներ, որ Վաշինգտոնը գործարքի կնքումից հետո նոր մաքսատուրքեր չի սահմանի։ Ինչպես Reuters-ին հայտնել է հնդկական կառավարության ներկայացուցիչը, Նյու Դելին նաև մտահոգված է այն հավանականությամբ, որ լրացուցիչ մաքսատուրքեր կարող են սահմանվել, եթե բանակցությունները փակուղի մտնեն։

ԱՄՆ-ի Առևտրային ներկայացուցչության գրասենյակից հայտարարել են, որ բանակցությունները միտված են հասնելու «արդար, հավասարակշռված և փոխադարձ առևտրի»։

Փետրվարին կողմերը պայմանավորվել էին հնդկական ապրանքների նկատմամբ 18%-անոց մաքսատուրքեր սահմանելու մասին՝ Նյու Դելիի կողմից առևտրային խոչընդոտների նվազեցման և ամերիկյան արտադրանքի գնումների ավելացման դիմաց։ Ինչպես նշում է Reuters-ը, այդ պահին այդ մաքսատուրքերի մակարդակը ավելի ցածր էր, քան մրցակից տնտեսությունների, օրինակ՝ Բանգլադեշի և Վիետնամի համար։

Սակայն վերջնական համաձայնագրի կնքումը հետաձգվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը չեղարկել է Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից սահմանված լայնածավալ գլոբալ մաքսատուրքերը։

22/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.07
-0.08
Եվրո (EUR)
421.59
-0.38
Ռուբլի (RUR)
4.9813
-0.0282
Լարի (GEL)
138.83
-0.09
49121
-1019
Արծաթ
765.23
-36.68