Տնտեսական

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 417.00+1.00 EUR SELL - 421.50-0.50
OIL:  BRENT - 73.26+1.03 WTI - 69.82-0.84
COMEX:  GOLD - 3978.70+0.41 SILVER - 57.92+1.12
COMEX:  PLATINUM - 1551.00-1.44
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 162.81+0.41 EUR/GBP - 1.1402+0.04
FOREX:  EUR/USD - 1.1402+0.04 GBP/USD - 1.3234+0.03
STOCKS RUS:  RTSI - 945.09-0.73
STOCKS US: DOW JONES - 52319.20+0.26 NASDAQ - 26213.72+1.52
STOCKS US: S&P 500 - 7499.36+0.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 70474.96+0.59 TOPIX - 4011.50+0.42
STOCKS CHINA:  HANG SENG - 22881.02+0.00 SSEC - 4112.45+0.44
STOCKS EUR:  FTSE100 - 10497.12+0.12 CAC40 - 8403.99+0.44
STOCKS EUR:  DAX - 24995.81+1.50
01/07/2026  CBA:  USD - 368.05+0.16 GBP - 487.7+0.83
01/07/2026  CBA:  EURO - 419.47+0
01/07/2026  CBA:  GOLD - 47641+16 SILVER - 695.79+13.26
Թուրքիան 15%-ով բարձրացրել է Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավերի տարանցման վճարը
01/07/2026 17:57
Կիսվել

Թուրքիան 15%-ով բարձրացրել է Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավերի տարանցման վճարը

Այսօրվանից Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով տարանցման վճարը բարձրացվել է 14.9%-ով․ նոր դրույքաչափը կազմում է մաքուր տոննաժի յուրաքանչյուր տոննայի համար 6.70 դոլար՝ նախկին 5.83 դոլարի փոխարեն։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հաստատել է, որ նոր սակագինը գործում է 2026 թվականի հուլիսի 1-ից մինչև 2027 թվականի հունիսի 30-ը ներառյալ։

Սա 2022 թվականից ի վեր սակագնի արդեն երրորդ բարձրացումն է։ Մինչև տարեկան ինդեքսավորման համակարգի ներդրումը, դրույքաչափը գրեթե 40 տարի անփոփոխ էր մնացել՝ կազմելով ընդամենը 0.80 դոլար՝ մեկ տոննայի համար։ 2023 թվականի հուլիսին Անկարան այն բարձրացրել էր 8%-ով, իսկ այս տարվա աճը գրեթե երեք անգամ գերազանցում է այդ տեմպը։

Որոշման ֆինանսական նշանակությունն ընդգծվում է երթևեկության ծավալներով․ 2025 թվականին թուրքական նեղուցներով անցել է ավելի քան 40 170 նավ։ Թուրքիայի տրանսպորտի նախարարության տվյալներով՝ 2024 թվականի հուլիսից մինչև 2025 թվականի հունիս տարանցումից ստացված եկամուտները կազմել են 223 միլիոն դոլար, իսկ 2026 թվականի հունիսին ավարտված ֆինանսական տարվա արդյունքներով ակնկալվում է, որ դրանք կհասնեն 254 միլիոն դոլարի։ Նոր սակագնի պայմաններում տարեկան եկամուտները կարող են աճել ևս մոտ 15%-ով, եթե երթևեկության ինտենսիվությունը պահպանվի։

Սակագնի բարձրացումն առաջին հերթին կազդի Սևծովյան նավահանգիստներից նավթի, նավթամթերքի և հացահատիկի արտահանման վրա։

Իրավիճակը բարդ է ոչ միայն Բոսֆորի պատճառով։ Սուեզի ջրանցքի վարչակազմը 2026 թվականի հուլիսի 15-ից հավելավճարներ է սահմանում նավերի տեսակների մեծ մասի համար։ Նավթատար տանկերների դեպքում հավելավճարը կաճի 25%-ից մինչև 37%, բալքերների համար՝ 10%-ից մինչև 22%, իսկ հեղուկացված բնական գազ (LNG) տեղափոխող տանկերների համար՝ 7%-ից մինչև 19%։

Այսպիսով, Եվրասիայի երկու կարևորագույն ջրային տարանցիկ միջանցքները գրեթե միաժամանակ թանկանում են, ինչը լրացուցիչ ճնշում կգործադրի ծովային բեռնափոխադրումների (ֆրախտի) սակագների վրա։

01/07/2026
դրամ
Դոլար (USD)
368.05
+0.16
Եվրո (EUR)
419.47
+0
Ռուբլի (RUR)
4.7071
+0.0011
Լարի (GEL)
139.28
+0.21
47641
+16
Արծաթ
695.79
+13.26