2026թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն նվազել է 2․2%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 9,328.5 տոննա պանիր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալը նվազել է 2․2%-ով։
Միևնույն ժամանակ, կարագի արտադրությունը աճել է 0․5%-ով և կազմել 1,287.3 տոննա։ Կաթի արտադրությունն նվազել է 31․1%-ով՝ կազմելով 5,503.2 տոննա։
Կաթնաշոռի արտադրական ծավալն աճել է 27․9%-ով և կազմել 1,493.0 տոննա։ Մածունի արտադրությունն աճել է 24%-ով և կազմել 5,211.9 տոննա, իսկ թթվասերի արտադրությունը աճել է 2․4%-ով՝ կազմելով 3,238.1 տոննա:
Պաղպաղակի արտադրությունն նվազել է 16․1%-ով և կազմել 4,053.7 հազար լիտր։
