Տնտեսական

USD BUY - 364.50-0.50 USD SELL - 367.00-1.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 420.00-1.00
OIL:  BRENT - 84.62+12.50 WTI - 79.60+11.47
COMEX:  GOLD - 4008.50-2.33 SILVER - 57.52-3.83
COMEX:  PLATINUM - 1613.00-0.98
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.23+0.37 EUR/GBP - 1.1394-0.13
FOREX:  EUR/USD - 1.1394-0.13 GBP/USD - 1.3362-0.32
STOCKS RUS:  RTSI - 889.88+0.93
STOCKS US: DOW JONES - 52498.64-0.26 NASDAQ - 25873.18-1.55
STOCKS US: S&P 500 - 7515.34-0.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 67242.73-1.92 TOPIX - 4007.49-0.71
STOCKS CHINA:  HANG SENG - 24213.72+0.16 SSEC - 3913.79-2.06
STOCKS EUR:  FTSE100 - 10498.29+0.01 CAC40 - 8364.65+0.31
STOCKS EUR:  DAX - 25114.25+0.19
13/07/2026  CBA:  USD - 366.69-0.69 GBP - 491.25-2.33
13/07/2026  CBA:  EURO - 419.27-0.76
13/07/2026  CBA:  GOLD - 48326-457 SILVER - 699.7+4.83
Իսպանիան մարտահրավեր է նետում Թրամփին և ամրապնդում կապերը ԱՄՆ-ի հետ
14/07/2026 11:46
Կիսվել

Իսպանիան մարտահրավեր է նետում Թրամփին և ամրապնդում կապերը ԱՄՆ-ի հետ

Իսպանիայի էկոնոմիկայի և առևտրի նախարար Կառլոս Կուերպոն հայտարարել է, որ երկիրը ձգտում է խորացնել գործարար կապերը Միացյալ Նահանգների հետ՝ չնայած Դոնալդ Թրամփի հետ հարաբերություններում առկա լարվածությանը։

ԱՄՆ նախագահի հերթական քննադատության ֆոնին՝ Կուերպոն նշել է, որ 2025 թվականին ամերիկյան ընկերությունների ներդրումներն Իսպանիայի տնտեսությունում աճել են մոտ 18%-ով։ Նա նաև ընդգծել է, որ Իսպանիան ԱՄՆ-ում բացել է նոր առևտրային ներկայացուցչություններ։

«Ինչ էլ որ լինի, մեր հարաբերություններն այնքան ամուր են, որ շարունակում են զարգանալ։ Մենք պետք է առավելագույնս օգտագործենք արդեն գոյություն ունեցող կապերը, և հենց դրանով էլ զբաղվում ենք», – ասել է նա Bloomberg-ին տված հարցազրույցում։

Հոդվածում նշվում է, որ Վաշինգտոնի և Մադրիդի միջև տարաձայնություններն ուժեղացել են այն բանից հետո, երբ Իսպանիան անցյալ տարի հրաժարվել էր աջակցել ՆԱՏՕ-ի նպատակին՝ պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ին։ Ավելի ուշ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նաև թույլ չէր տվել ԱՄՆ-ին օգտագործել իսպանական ռազմական բազաները Իրանի դեմ հարվածներ հասցնելու համար։

«Մենք կապահովենք ՆԱՏՕ-ի շրջանակում մեզ վերապահված բոլոր խնդիրների և կարողությունների իրականացումը: Մենք արդեն ունենք սպառնալիքների նոր գնահատական, որոնց բախվելու են դաշինքի բոլոր անդամները, և դրանից հետո բաշխվում են այդ սպառնալիքներին հակազդելու անհրաժեշտ կարողությունները։ Իսպանիան, անկասկած, կկատարի իր ստանձնած պարտավորությունները» , – Bloomberg-ին ասել է Կուերպոն։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը սպառնացել էր դադարեցնել առևտրային հարաբերությունները Իսպանիայի հետ, սակայն դրա իրականացումը դժվար կլիներ, քանի որ Իսպանիան Եվրամիության անդամ է, իսկ ԵՄ-ն անդամ պետությունների անունից վարում է միասնական առևտրային քաղաքականություն։ Վերջերս Եվրամիության երկրները վերջնականապես հաստատել են ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիրը, որը նախատեսված է կանխելու նոր մաքսատուրքերի սահմանումը։

13/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.69
-0.69
Եվրո (EUR)
419.27
-0.76
Ռուբլի (RUR)
4.769
-0.0183
Լարի (GEL)
139.22
-0.25
48326
-457
Արծաթ
699.7
+4.83