Կստեղծվի Սևանա լճում իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ
Կստեղծվի Սևանա լճում իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ: Նման որոշում է ընդունել կառավարությունը՝ հիմնադրամում Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորությունը վերապահելով «ՀՀ կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
Միևնույն ժամանակ, կառավարությունը որոշել է «Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» նախագիծը ներկայացնել բնապահպանական պետական և տնտեսագիտական անկախ փորձաքննության:
Կառավարության պարզաբանմամբ՝ ծրագիրն իրականացվելու է պետություն-մասնավոր համագործակցության միջոցով: