
Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում տաքսի ծառայություններն են
Դեկտեմբերի 23-ին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում տեղի կունենա նիստ: Հանձնաժողովից հայտնում են, որ ՏՄՊՊՀ-ի հերթական ուսումնասիրությունը վերաբերում է տաքսի ծառայություն մատուցող ընկերություններին:
Մի շարք դժգոհությունների հիման վրա ուսումնասիրվել է այդ ընկերությունների վարքագիծը՝ պարզելու, թե որքանով են բարեխիղճ աշխատում վերջինները և որքանով է իրականությանը համապատասխանում որպես նվազագույն սահմանված ուղեվարձը:
Հայտնաբերված խախտումների վերաբերյալ որոշումները կհրապարկվեն երկուշաբթի՝ ՏՄՊՊՀ-ի նիստում: