Տնտեսական

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Եվրոպան տրիլիոնավոր եվրոներ կծախսի տուժած արդյունաբերության վերականգնման համար
03/08/2026 13:54
Կիսվել

Եվրոպան տրիլիոնավոր եվրոներ կծախսի տուժած արդյունաբերության վերականգնման համար

Եվրոպան կրկին կանգնած է էներգետիկ վերափոխման շեմին։ Վերջին հարյուր տարիների ընթացքում մայրցամաքը մի քանի պատմական էներգետիկ անցում է ապրել՝ ածխային տնտեսությունից անցնելով նավթային տնտեսության 1960-ականներին, այնուհետև՝ 1980-ականներին ատոմային և գազային էներգետիկային։ Այս աղբյուրները մինչ օրս շարունակում են կազմել եվրոպական էներգետիկ համակարգի հիմքը, թեև 2010-ականների սկզբից տարածաշրջանն ակտիվորեն փորձում է անցում կատարել «կանաչ» էներգետիկային, գրում է Reuters-ը։

Իրավիճակը հատկապես սրվել է 2022 թվականից հետո, երբ էներգակիրների գները կտրուկ աճեցին։ Միջազգային էներգետիկ գործակալության հաշվարկներով՝ Եվրոպայում էլեկտրաէներգիան այժմ 50%-ով ավելի թանկ է, քան Չինաստանում, և մոտ երկու անգամ ավելի թանկ, քան ԱՄՆ-ում։

Եվրոպական արդյունաբերությունը, որը նախկինում հայտնի էր իր բարձր արդյունավետությամբ արտադրություններով, աստիճանաբար զիջել է դիրքերը Չինաստանին, որն արագ առաջընթաց է գրանցել բարձր տեխնոլոգիական ոլորտներում։

Էներգետիկ ծախսերի կրճատումը դարձել է եվրոպական գործարանների և արտադրական ձեռնարկությունների գոյատևման կարևոր պայման։ Թե որքան արագ կհաջողվի լուծել այս խնդիրը, դեռևս մեծ հարց է, սակայն պատմությունը ցույց է տալիս, որ հենց ամենախորը ճգնաժամերի ժամանակ է Եվրոպան իրականացրել իր ամենահզոր տնտեսական առաջընթացները։

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11