Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 418.50-0.50 EUR SELL - 424.50-1.50
OIL:  BRENT - 87.61+6.35 WTI - 82.07+4.98
COMEX:  GOLD - 4361.80+0.49 SILVER - 65.11+2.81
COMEX:  PLATINUM - 1770.30+0.61
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.16+0.89 EUR/GBP - 1.1541-0.15
FOREX:  EUR/USD - 1.1541-0.15 GBP/USD - 1.351+0.16
STOCKS RUS:  RTSI - 874.57-0.01
STOCKS US: DOW JONES - 53975.98-0.11 NASDAQ - 26605.36-0.32
STOCKS US: S&P 500 - 7753.11-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+2.08 TOPIX - 4100.61+0.63
STOCKS CHINA:  HANG SENG - 25937.49+1.05 SSEC - 3966.59+0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10862.50-0.35 CAC40 - 8726.03+0.13
STOCKS EUR:  DAX - 26323.88+0.02
10/08/2026  CBA:  USD - 365.88-0.29 GBP - 494.01+1.91
10/08/2026  CBA:  EURO - 422.81+0.69
10/08/2026  CBA:  GOLD - 51000+756 SILVER - 756.62+29.84
Չինական էլեկտրամոբիլները Եվրոպայում վաճառքի ռեկորդներ են գրանցում՝ մաքսատուրքերի շուրջ վեճերի ֆոնին
11/08/2026 13:47
Կիսվել

Չինական էլեկտրամոբիլները Եվրոպայում վաճառքի ռեկորդներ են գրանցում՝ մաքսատուրքերի շուրջ վեճերի ֆոնին

Չինական էլեկտրամոբիլների վաճառքը Եվրոպայում հասել է ռեկորդային մակարդակի․ 2026 թվականի առաջին հինգ ամիսներին վաճառվել է 171.8 հազար ավտոմեքենա։ Արևմտյան Եվրոպայի երկրների շուկայում դրանց մասնաբաժինը հասել է 14.2%-ի: Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով Schmidt Automotive Research վերլուծական գործակալության տվյալներին։ Նախորդ տարի նույն ցուցանիշը կազմել էր 9.4%։

Փորձագետները վաճառքի աճի հիմնական շարժիչ ուժերից են համարում Մեծ Բրիտանիայում բարձր պահանջարկը, որը չինական ավտոմեքենաների համար եվրոպական գլխավոր շուկան է, ինչպես նաև Իտալիայում գնումների կտրուկ աճը։

Ռեգո Ինշուրանս

Միևնույն ժամանակ, Schmidt Automotive Research-ի համահիմնադիր Մատիաս Շմիդտը կարծում է, որ Չինաստանից էլեկտրամոբիլների մատակարարումների գագաթնակետն արդեն անցել է։ ԵՄ-ն դրանց նկատմամբ սահմանել է մինչև 35.3% մաքսատուրք՝ սովորական 10% մաքսատուրքից բացի։

Փորձագետի խոսքով՝ այժմ արտադրողները կենտրոնանում են լիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաների վրա, որոնք դեռևս չեն հարկվում ԵՄ-ի կողմից սահմանված լրացուցիչ մաքսատուրքերով։ Այս բացառությունը կվերացվի մեկ տարվա ընթացքում, ուստի ներկայում չինական ընկերություններն առավելագույնս օգտագործում են այդ հնարավորությունը՝ վաճառքներն ավելացնելու համար։ Եվրոպական շուկայում նրանք արդեն առաջարկում են ավելի քան 120 տարբեր մոդել։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

10/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.88
-0.29
Եվրո (EUR)
422.81
+0.69
Ռուբլի (RUR)
4.4354
-0.0171
Լարի (GEL)
139.71
-0.02
51000
+756
Արծաթ
756.62
+29.84