
Մաքսային մարմիններում տոնական օրերին կսահմանվի հերթապահություն
Տոնական օրերին մաքսային մարմինների աշխատանքներն անխափան կազմակերպելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հրամանով 2013թ. դեկտեմբերի 30-ից 2014թ. հունվարի 7-ը մաքսային ծառայության առանձին ստորաբաժանումներում սահմանվել է հերթապահություն` հետևյալ գրաֆիկով՝ մաքսատներում` 2013թ. դեկտեմբերի 30-ին և 2014թ. հունվարի 4-ին` ժամը 11-ից 16-ը, իսկ մաքսային հսկողության գոտիներում, մաքսային և ազատ մաքսային պահեստներում, սահմանային մաքսային մարմիններում` 2013թ. դեկտեմբերի 30-ից մինչև 2014թ. հունվարի 7-ը: Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ յուրաքանչյուր օրվա համար նշանակվել է պատասխանատու աշխատակից: