Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՀՀ ՏՄՊՊՀ – ԱՇՈՏ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՅԱՆԻՍ ԿՈԿՈՐԻՍԻՆ
06/04/2009 18:08
Կիսվել

ՀՀ ՏՄՊՊՀ – ԱՇՈՏ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՅԱՆԻՍ ԿՈԿՈՐԻՍԻՆ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ փորձագետ, դոկտոր Յանիս Կոկորիսին: Առաջիկա շաբաթում փորձագետը Հանձնաժողովին խորհրդատվություն կմատուցի «Հակամրցակցային համաձայնություններ. դիտանցման կանոնների եւ առկա մեթոդների գնահատում» ծրագրի շրջանակներում:

Ողջունելով փորձագետին, Հանձնաժողովի նախագահ Ա. Շահնազարյանն ասաց, որ հակամրցակցային համաձայնությունների հիման վրա մի քանի վարույթներ են հարուցված, ճգնաժամի առկայության պարագայում ավելի է բարդանում խնդիրների լուծումը եւ որ խորհրդատվությունը մեծ նշանակություն կարող է ունենալ:

Հանձնաժողովի նախագահը նշեց, որ խորհրդատվության ուղղություններից ամենակարեւորը օրենսդրական փոփոխություններն են եւ մեթոդական եղանակները, որոնց առնչությամբ փորձագետը հավաստիացրեց, որ  կաջակցի առանց վերապահումների:

Հանձնաժողովի անդամների եւ աշխատակազմի վարչությունների ղեկավարների հետ հանդիպմանը միջազգային համագործակցության աշխատանքները համակարգող Հանձնաժողովի անդամ Հրայր Արամյանը նշեց, որ ծրագիրը նախաձեռնվել է տեղեկատվության հավաքագրման հարցերով զբաղվող վարչության կարողությունները բարելավելու նպատակով: Հետազոտությունների եւ կիրարկման վարչության պետ Արամ Ղուկասյանը ներկայացրեց վարչության գործառույթները, որոնք իրականացվում են հակամրցակցային համաձայնությունների վարույթների ընթացքում, մոնիտորինգի եղանակները, տեղեկատվության հավաքագրման, դասակարգման ընթացքը:

Յանիս Կոկորիսը մոնիտորինգի եղանակների եւ մեթոդների վերաբերյալ իր առաջարկությունները կներկայացնի Հանձնաժողովի աշխատանքներին ծանոթանալուց հետո: Յանիս Կոկորիսը Հանձաժողովի մասնագետների հետ կաշխատի մինչեւ շաբաթվա վերջ, որից հետո կտրամադրի իր փորձագիտական եզրակացությունը:

Յանիս Կոկորիսը աշխատում է Եվրամիության մրցակցության հարցերով գլխավոր տնօրինությունում եւ Միացյալ Թագավորության Արդար առեւտրի հանձնաժողովում: Ավարտել է Լոնդոնի Սիթի Համալսարանը: Դոկտորական աշխատանքը պաշտպանել է Կինգ քոլեջում եւ Հարվարդի համալսարանում:

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69