Տնտեսական

USD BUY - 362.50-0.50 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 421.00-1.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
ԱՄՆ-ն և Կանադան չեն կարողացել համաձայնության գալ առևտրային համաձայնագրի շուրջ
24/08/2026 11:14
Կիսվել

ԱՄՆ-ն և Կանադան չեն կարողացել համաձայնության գալ առևտրային համաձայնագրի շուրջ

ԱՄՆ-ն և Կանադան չեն կարողացել հասնել նոր առևտրային պայմանավորվածությունների, ինչի հետևանքով ուժի մեջ պետք է մտնեն ԱՄՆ-ի կողմից կանադական մի շարք ապրանքների նկատմամբ սահմանվող 50% մաքսատուրքերը, այդ թվում՝ գարեջրի և պանրի համար, հաղորդում է The Washington Post-ը։

«Կանադան բաց է թողել ԱՄՆ-ի հետ համատեղ գործելու հնարավորությունը», – հայտարարել է ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը՝ նշելով, որ առաջարկվող համաձայնագիրը Օտտավայի համար լավագույն առաջարկն էր ամերիկյան շուկաներ մուտք գործելու տեսանկյունից։

Իր հերթին Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ընդգծել է, որ ԱՄՆ-ն բանակցային գործընթացում վերջին պահին փոփոխություններ է կատարել՝ դրանք անվանելով «անազնիվ, ոչ տնտեսական և ցանկացած գործարքի հուսալիությունը կասկածի տակ դնող»։ Վարչապետը խոստացել է պատասխանել ԱՄՆ-ի կողմից ճնշում գործադրելու դեպքում։

ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ այս պահի դրությամբ կողմերը բանակցությունների նոր փուլ չեն նախատեսել։ Նա հավելել է, որ եթե Կանադան դիմի պատասխան քայլերի, պաշտոնյաները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կներկայացնեն հետագա գործողությունների հնարավոր տարբերակները։

Թեև մաքսատուրքերը կազդեն երկու երկրների միջև 382 մլրդ դոլար ծավալով առևտրի ընդամենը 5%-ի վրա, դրանք կարող են խոչընդոտել Հյուսիսային Ամերիկայում միասնական առևտրային տարածքի պահպանմանը։

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6