Տնտեսական

USD BUY - 363.00+0.50 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 427.00+1.00
OIL:  BRENT - 87.42+1.36 WTI - 81.85+1.93
COMEX:  GOLD - 4598.20-0.86 SILVER - 67.99-1.90
COMEX:  PLATINUM - 1859.20-0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.33+0.25 EUR/GBP - 1.1653-0.09
FOREX:  EUR/USD - 1.1653-0.09 GBP/USD - 1.3585-0.38
STOCKS RUS:  RTSI - 774.19-1.96
STOCKS US: DOW JONES - 53463.88-0.21 NASDAQ - 26130.20-0.08
STOCKS US: S&P 500 - 7675.70-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 66262.16+0.62 TOPIX - 4111.02+0.42
STOCKS CHINA:  HANG SENG - 25652.97+0.56 SSEC - 3912.52+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10878.12-0.07 CAC40 - 8462.39+0.27
STOCKS EUR:  DAX - 26285.96+0.08
26/08/2026  CBA:  USD - 364.56-0.04 GBP - 496.57-0.49
26/08/2026  CBA:  EURO - 425.15-0.05
26/08/2026  CBA:  GOLD - 54097-572 SILVER - 795.44-10.11
Դոնալդ Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել արտաքին սպառնալիքի պատճառով
27/08/2026 14:07
Կիսվել

Դոնալդ Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել արտաքին սպառնալիքի պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արտակարգ դրության ռեժիմ է սահմանել և հրամանագիր ստորագրել, որով արգելվում է ազգային էներգահամակարգում արտասահմանյան սարքավորումների որոշ տեսակների օգտագործումը։

Պատճառը դարձել է արտաքին միջամտությունը, որը սպառնում է ամերիկյան էներգետիկ համակարգի կայունությանը։ Փաստաթուղթն արգելափակում է ներմուծվող որոշ սարքավորումների գնումն ու տեղադրումը՝ ներառյալ կարևորագույն ծրագրային ապահովումն ու թվային բաղադրիչները, որոնք կարող են օգտագործվել կիբերհարձակումների, դիվերսիաների կամ ենթակառուցվածքային կարևոր օբյեկտների աշխատանքը խափանելու նպատակով։

Սև ցուցակում են հայտնվել բարձրավոլտ տրանսֆորմատորներն, արևային վահանակների և մարտկոցային համակարգերի ինվերտորները, գեներատորները, ռելեական պաշտպանության համակարգերը, արդյունաբերական վերահսկիչները՝ ներառյալ «խելացի էլեկտրոնային սարքերը», ինչպես նաև դրանց ուղեկցող ծրագրային ապահովումը։ ԱՄՆ էներգետիկայի նախարարությանը հանձնարարվել է մշակել արդեն տեղադրված սարքավորումների անվտանգ շահագործման և հնարավոր խոցելիությունների վերացման կարգավորումներ։

Reuters-ի տվյալներով՝ սա Վաշինգտոնի հերթական քայլն է Չինաստանից բխող տեխնոլոգիական ռիսկերի դեմ պայքարում։ Անցյալ տարի չինական արտադրության մի շարք արևային ինվերտորներում հայտնաբերվել էին չփաստաթղթավորված արտաքին կապի սարքեր։ Թրամփի որոշումը նաև հաջորդել է Եվրահանձնաժողովի համանման գործողություններին, որը պետական էներգետիկ նախագծերում արգելել է չինական ինվերտորների օգտագործումը։

Ներկայում ԱՄՆ-ում գործում է արտակարգ դրության մասին ավելի քան 50 հրամանագիր, որոնք վերաբերում են կիբերհարձակումների սպառնալիքին, միջազգային թմրանյութերի ապօրինի շրջանառությանը և անօրինական միգրացիային։ Այս հրամանագրերը նախագահին տրամադրում են լիազորություններ, որոնք սովորական պայմաններում նա չի կարող կիրառել։

26/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.56
-0.04
Եվրո (EUR)
425.15
-0.05
Ռուբլի (RUR)
4.3097
-0.0107
Լարի (GEL)
139.14
-0.24
54097
-572
Արծաթ
795.44
-10.11