Տնտեսական

USD BUY - 363.00+0.50 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 427.00+1.00
OIL:  BRENT - 87.42+1.36 WTI - 81.85+1.93
COMEX:  GOLD - 4598.20-0.86 SILVER - 67.99-1.90
COMEX:  PLATINUM - 1859.20-0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.33+0.25 EUR/GBP - 1.1653-0.09
FOREX:  EUR/USD - 1.1653-0.09 GBP/USD - 1.3585-0.38
STOCKS RUS:  RTSI - 774.19-1.96
STOCKS US: DOW JONES - 53463.88-0.21 NASDAQ - 26130.20-0.08
STOCKS US: S&P 500 - 7675.70-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 66131.98-0.20 TOPIX - 4117.22+0.15
STOCKS CHINA:  HANG SENG - 25565.74-0.34 SSEC - 3956.57+1.13
STOCKS EUR:  FTSE100 - 10878.12-0.07 CAC40 - 8462.39+0.27
STOCKS EUR:  DAX - 26285.96+0.08
27/08/2026  CBA:  USD - 364.47-0.09 GBP - 494.7-1.87
27/08/2026  CBA:  EURO - 424.21-0.94
27/08/2026  CBA:  GOLD - 54272+175 SILVER - 802.62+7.18
Ավելի վատ, քան երբևէ․ Համաշխարհային էներգետիկ ճգնաժամը սարերի ետևում չէ
27/08/2026 15:36
Կիսվել

Ավելի վատ, քան երբևէ․ Համաշխարհային էներգետիկ ճգնաժամը սարերի ետևում չէ

Reuters գործակալությունը ներկայացրել է Իրանում, Լիբիայում և Ուկրաինայում հակամարտությունների հետևանքով առաջացած նավթի մատակարարումների ամենախոշոր ճգնաժամի վերաբերյալ տվյալներ։ Վերլուծաբանները հաշվարկել են, որ ռազմական գործողություններից տուժած երկրներին բաժին է ընկնում նավթի համաշխարհային արդյունահանման ավելի քան 43%-ը, իսկ նավթավերամշակման հզորությունների շուրջ 10%-ը դուրս է մնացել շարքից։

2026 թվականին աշխարհում արդյունահանվող նավթի գրեթե կեսը ստացվում է զինված հակամարտությունների մեջ ներքաշված տարածաշրջաններից:

«Մատակարարումների ներկայիս խափանումները գերազանցել են նախորդ էներգետիկ ճգնաժամերի մակարդակը», – ընդգծել է գործակալությունը։

ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները Իրանին պատմության մեջ նավթի մատակարարումների ամենախոշոր ճգնաժամի պատճառ են դարձել։ Ուկրաինայում հակամարտությունը ստիպել է կրճատել արդյունահանումն ու վերամշակումը նույնիսկ հարևան Ղազախստանում։ Իրավիճակն էլ ավելի է սրվել Լիբիայում շարունակվող հակամարտության և Վենեսուելայի նավթի արտահանման սահմանափակումների պատճառով, որոնք ԱՄՆ-ն սահմանել է տարեսկզբին։

Գործակալության հաշվարկների համաձայն, որոնք հիմնված են Միջազգային էներգետիկ գործակալության տվյալների վրա, այս հակամարտություններից տուժած երկրները միասին օրական արդյունահանում էին շուրջ 45 մլն բարել նավթ՝ 2025 թվականի արդյունահանման կանխատեսումների հիման վրա։ Դա կազմում է նավթի համաշխարհային առաջարկի ավելի քան 43%-ը։ Ռազմական գործողությունների հետևանքով շարքից դուրս է եկել նաև նավթի վերամշակման համաշխարհային հզորությունների շուրջ 10%-ը։

«Այս խափանումները մեծացրել են աշխարհի կախվածությունը ԱՄՆ-ի նավթի մատակարարումներից, թեև այնտեղ նույնպես ժամանակ առ ժամանակ մատակարարումները խափանվել են եղանակային ծանր պայմանների պատճառով»։

Նրանք ընդգծել են, որ վառելիքի գների աճը դարձել է գնաճի հիմնական շարժիչ ուժերից մեկը, հանգեցրել է փոխառությունների թանկացմանը և նպաստել ԱՄՆ պետական պարտքի՝ ռեկորդային 40 տրիլիոն դոլարի հասնելուն։ ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գները հասել են առավելագույն մակարդակի՝ չնայած նավթավերամշակման գործարանների ամբողջ հզորությամբ աշխատանքին:

Մարտին ՄԷԳ անդամ երկրների ներկայացուցիչները մատակարարումների խափանումների և Պարսից ծոցում ստեղծված իրավիճակի պատճառով արտակարգ պահուստներից շուկա են հանել 400 մլն բարել նավթ։

27/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
-0.09
Եվրո (EUR)
424.21
-0.94
Ռուբլի (RUR)
4.2633
-0.0464
Լարի (GEL)
139.46
+0.32
54272
+175
Արծաթ
802.62
+7.18