Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Դոնալդ Թրամփը կանխատեսել է ԱՄՆ տնտեսության մինչև 20% աճ և կոչ արել ԴՊՀ-ին նվազեցնել տոկոսադրույքները
02/09/2026 14:00
Կիսվել

Դոնալդ Թրամփը կանխատեսել է ԱՄՆ տնտեսության մինչև 20% աճ և կոչ արել ԴՊՀ-ին նվազեցնել տոկոսադրույքները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի տնտեսությունը կարող է հասնել մինչև 20% աճի տեմպի և կոչ է արել Դաշնային պահուստային համակարգին չբարձրացնել տոկոսադրույքները, հաղորդում է CNBC-ն։ Նրա խոսքով՝ ուժեղ տնտեսական աճն ինքնին գնաճի արագացման պատճառ չէ։

ԱՄՆ-ում գնաճը շարունակում է գերազանցել ԴՊՀ-ի 2% նպատակային մակարդակը, իսկ բազային տոկոսադրույքը պահպանվում է 3.5%-3.75% միջակայքում։ Միևնույն ժամանակ 2026 թվականի երկրորդ եռամսյակում իրական ՀՆԱ-ն տարեկան հաշվարկով աճել է ընդամենը 1.5%-ով։

Թրամփը կրկին ընդգծել է փոխառությունների արժեքը նվազեցնելու անհրաժեշտությունը՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ը պետք է ունենա «աշխարհում ամենացածր տոկոսադրույքները»։ Նրա գնահատմամբ՝ ներկայում ուժեղ մակրոտնտեսական ցուցանիշները ԴՊՀ-ին անհանգստացնում են գնաճի հնարավոր արագացման պատճառով, ինչն էլ խոչընդոտում է տոկոսադրույքների նվազեցմանը։

1947 թվականից ի վեր ԱՄՆ ՀՆԱ-ի 20% կամ ավելի եռամսյակային աճ գրանցվել է միայն մեկ անգամ՝ 2020 թվականի երրորդ եռամսյակում, երբ համավարակային սահմանափակումների թուլացումից հետո տնտեսությունն աճել էր 34.9%-ով։ Հաջորդ ամենաբարձր ցուցանիշը՝ 16.7%, գրանցվել էր 1950 թվականի առաջին եռամսյակում։

Թրամփը նաև հերքել է ԴՊՀ-ի նախագահ Քևին Ուորշի հետ կանոնավոր հեռախոսազրույցների մասին տեղեկությունները՝ հաստատելով միայն մեկ շփման փաստ և կրկին նշելով, որ կարգավորիչը պետք է նվազեցնի բազային տոկոսադրույքը։

Միևնույն ժամանակ ԴՊՀ-ի ղեկավարությունում քննարկվել է տոկոսադրույքների հնարավոր բարձրացման տարբերակը՝ պայմանավորված գնաճը մինչև 2% նպատակային մակարդակ նվազեցնելու առաջընթացի բացակայությամբ։ Վերջին նիստում բազային տոկոսադրույքը պահպանվել է 3.5%-3.75% միջակայքում, իսկ երեք տարածաշրջանային բանկերի ներկայացուցիչներ կողմ են արտահայտվել այն 0.25 տոկոսային կետով բարձրացնելուն։

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25