Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.00
OIL:  BRENT - 95.45+4.67 WTI - 90.70+4.63
COMEX:  GOLD - 4292.20-3.13 SILVER - 63.36-4.54
COMEX:  PLATINUM - 1732.00-4.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.2+0.26 EUR/GBP - 1.1577-0.25
FOREX:  EUR/USD - 1.1577-0.25 GBP/USD - 1.3501-0.30
STOCKS RUS:  RTSI - 794.27-0.05
STOCKS US: DOW JONES - 52766.88-0.79 NASDAQ - 26099.77-1.03
STOCKS US: S&P 500 - 7631.47-0.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 66215.34-0.15 TOPIX - 4181.86+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25329.73-0.93 SSEC - 3979.89-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10789.28-0.32 CAC40 - 8301.85-0.39
STOCKS EUR:  DAX - 25970.11-1.10
01/09/2026  CBA:  USD - 364.26-0.21 GBP - 492.92-0.57
01/09/2026  CBA:  EURO - 422.18-0.53
01/09/2026  CBA:  GOLD - 53435-31 SILVER - 822.83-0.48
Չինաստանի արտադրական ակտիվությունը նվազում է երկրորդ ամիսն անընդմեջ
02/09/2026 14:30
Կիսվել

Չինաստանի արտադրական ակտիվությունը նվազում է երկրորդ ամիսն անընդմեջ

Չինաստանի արտադրական հատվածում օգոստոսին ակտիվությունը կրկին նվազել է, սակայն անկման տեմպը շուկայի սպասումներից ավելի մեղմ է եղել, հաղորդում է CNBC-ն։

Չինաստանի ազգային վիճակագրական բյուրոյի տվյալներով՝ արտադրական հատվածի պաշտոնական գործարար ակտիվության ինդեքսը կազմել է 49.8 կետ՝ նախորդ ամսվա 49.2 կետի դիմաց և գերազանցել է փորձագետների 49.6 կետ կանխատեսումը։

Երկրի տնտեսությունը շարունակում է ճնշում զգալ թույլ ներքին պահանջարկի և անշարժ գույքի շուկայի երկարատև անկման պայմաններում։ Երկրորդ եռամսյակում տնտեսական աճը դանդաղել է մինչև 4.3%՝ դառնալով ամենացածր ցուցանիշը 2022 թվականի վերջից ի վեր։ Միաժամանակ սպառողական ծախսերը լճացել են, քաղաքային ներդրումները նվազել են, իսկ գործազրկությունն աճել է։ Թուլացել են նաև մանրածախ վաճառքը, արդյունաբերական արտադրությունը և ձեռնարկությունների շահույթի աճը։

Արտահանումը շարունակում է մնալ տնտեսական աճի հիմնական հենարաններից մեկը։ Դրան նպաստում է արհեստական բանականության ենթակառուցվածքների նկատմամբ համաշխարհային ծախսերի բումը, որը պահպանում է չինական տեխնոլոգիական ապրանքների պահանջարկը։

Չինաստանի իշխանությունները հայտարարել են նոր աջակցության միջոցների պատրաստակամության մասին՝ ներառյալ բյուջետային ծախսերի ավելացումն ու դրամավարկային քաղաքականության մեղմացումը։ Սակայն փորձագետները կարծում են, որ խթանման ծրագրերի ծավալը, ամենայն հավանականությամբ, սահմանափակ կլինի։

01/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.26
-0.21
Եվրո (EUR)
422.18
-0.53
Ռուբլի (RUR)
4.2019
-0.0121
Լարի (GEL)
138.9
-0.48
53435
-31
Արծաթ
822.83
-0.48