
HSBC. Դոլարը կշարունակի ամրապնդել իր դիրքը
2014 թվականին ԱՄՆ դոլարը արտարժույթի շուկայում կշարունակի ամրապնդել իր դիրքը: Նման կանխատեսում է ներկայացրել HSBC բանկը:
HSBC-ն հրապարակել է 2014 թվականի տնտեսական զարգացումներին նվիրված ամփոփ զեկույց, որտեղ նշվում է, որ ԱՄՆ դոլարի դիրքերի ամրապնդմանը կնպաստի ինչպես ԱՄՆ Դաշնային Պահուստային համակարգի որդեգրած քաղաքականությունն, այնպես էլ եվրոյի և ֆունտի դիրքերի թուլացումը՝ պայմանավորած Եվրոգոտու և Միացյալ Թագավորության խոցելի տնտեսություններով:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգը որոշել է աստիճանաբար հրաժարվել «քաղաքական մեղմացման» ծրագրից՝ փուլ առ փուլ կրճատելով պարտատոմսերի գնման ծավալները: