2026թ․-ի հունվար-հուլիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 15%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 36,264.0 հազար լիտր հանքային ջուր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 15%-ով։
Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 25%-ով և կազմել 53,104.6 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն աճել է 19․8%-ով և կազմել 102,055.3 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունն աճել է 7․1%-ով՝ կազմելով 11,452.0 հազար լիտր։
