Դոնալդ Թրամփը Հորմուզի նեղուցում անգործության համար այլ երկրներից փոխհատուցում կպահանջի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ այն երկրները, որոնք Իրանի հետ կապված ճգնաժամի և Հորմուզի նեղուցում նավագնացության խնդիրների ընթացքում որևէ կերպ չեն օգնել Վաշինգտոնին, պետք է ԱՄՆ-ին փոխհատուցում վճարեն։
«Նավթը տեղափոխվում է Հորմուզի նեղուցով։ Աշխարհի այն երկրները, որոնք մեզ որևէ կերպ չեն օգնել, պետք է փոխհատուցեն ԱՄՆ-ի ծախսերը և, անկասկած, դա կանեն, երբ այս լիովին խաբեությամբ ուղեկցվող ճգնաժամն ավարտվի», – գրել է նա Truth Social-ում։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կորոշի՝ արդյոք համաձայնել Թեհրանի հետ բանակցությունների վերսկսմանը։ Նա նաև նշել էր, որ ընդհանուր առմամբ դեմ չէ խնդրի դիվանագիտական լուծման գաղափարին:
