Տնտեսական

USD BUY - 362.50+0.50 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 107.94+0.84 WTI - 104.69+1.70
COMEX:  GOLD - 4280.10-0.69 SILVER - 63.24-0.43
COMEX:  PLATINUM - 1798.50+1.09
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 155.32+0.38 EUR/GBP - 1.1538+0.03
FOREX:  EUR/USD - 1.1538+0.03 GBP/USD - 1.3477-0.06
STOCKS RUS:  RTSI - 874.02-0.90
STOCKS US: DOW JONES - 52093.11-0.63 NASDAQ - 25981.57-0.78
STOCKS US: S&P 500 - 7585.73-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 63923.00+0.69 TOPIX - 4061.72+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 24713.78+0.19 SSEC - 3891.60+0.71
STOCKS EUR:  FTSE100 - 10658.13-0.37 CAC40 - 8090.28-0.34
STOCKS EUR:  DAX - 25402.28-0.15
16/09/2026  CBA:  USD - 363.41-0.77 GBP - 489.55-1.18
16/09/2026  CBA:  EURO - 419.27-0.81
16/09/2026  CBA:  GOLD - 50196+234 SILVER - 738.07+2.65
Նավթի համաշխարհային շուկան կորցնում է գնաճը զսպող «անվտանգության բարձիկը», մինչ Սաուդյան Արաբիան վերականգնում է նավթամուղը
16/09/2026 16:45
Կիսվել

Նավթի համաշխարհային շուկան կորցնում է գնաճը զսպող «անվտանգության բարձիկը», մինչ Սաուդյան Արաբիան վերականգնում է նավթամուղը

Նավթի համաշխարհային շուկան աստիճանաբար զրկվում է այն մեխանիզմներից, որոնք նախկինում օգնում էին զսպել գների աճը, գրում է CNBC-ն։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ մոտ ապագայում նավթի գինը դժվար թե նվազի մեկ բարելի դիմաց 100 դոլարից ցածր, քանի որ շուկան ավելի մեծ չափով է հաշվի առնում Մերձավոր Արևելքից մատակարարումների զգալի կրճատման ռիսկը։

Սաուդյան Արաբիայի «Արևելք — Արևմուտք» նավթամուղի աշխատանքի դադարեցումը վտանգի տակ է դրել օրական շուրջ 4 մլն բարել նավթի մատակարարում և նպաստել գների կտրուկ աճին։ Իրավիճակը սրվում է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված ռազմական գործողությունների, Իրանի աջակցությունը վայելող հութիների՝ Կարմիր ծովի ափով առաջխաղացման և Սաուդյան Արաբիայի դեմ նոր հարձակումների ֆոնին։

Rystad Energy-ի նավթային շուկաների գծով փոխնախագահ Ջանիվ Շահի խոսքով՝ Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնումն արդեն լրացուցիչ ռիսկային պրեմիա է ձևավորում նավթի գներում, իսկ «Արևելք — Արևմուտք» նավթամուղի դադարեցումը ևս մեկ լուրջ սահմանափակում է ստեղծում։

Շահը նշել է, որ շուկայի համեմատաբար զուսպ արձագանքը վկայում է այն մասին, որ ներդրողները դեռ ակնկալում են՝ Սաուդյան Արաբիայի պաշարները կօգնեն պահպանել արտահանման ծավալները։ Սակայն եթե մատակարարումների խափանումները գերազանցեն հինգից յոթ օրը, որոնց համար նախատեսված են այդ պաշարները, իրավիճակը կարող է արագ փոխվել։

Brent տեսակի նավթի ֆյուչերսները բարձրացել են 0.6%-ով՝ մինչև մեկ բարելի դիմաց 106.29 դոլար՝ վերջին մեկ ամսում թանկանալով ավելի քան 21%-ով։ Ամերիկյան West Texas Intermediate (WTI) նավթի ֆյուչերսներն աճել են 1.2%-ով՝ մինչև 102.61 դոլար՝ մեկ ամսում ավելանալով ավելի քան 25%-ով։

Պատմականորեն նավթի և նավթամթերքի համաշխարհային խոշոր պաշարները ճգնաժամերի ժամանակ ծառայել են որպես կարևոր պահուստ՝ զսպելով գների աճը։ Սակայն վերլուծաբանները զգուշացնում են, որ Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության պայմաններում այդ պաշարներն արագորեն նվազում են։

Ninety One ներդրումային ընկերության բնական ռեսուրսների ուղղության ղեկավար Փոլ Գուդենի գնահատմամբ՝ համաշխարհային պաշարներն արդեն կրճատվել են մոտ 1 մլրդ բարելով, իսկ շուկան դեռ ունի շուրջ 1 մլրդ բարելի «մանևրելու տարածք»։ Նրա խոսքով՝ քանի դեռ Հորմուզի նեղուցը փակ է, շուկայում նավթի պակասուրդն օրեցօր խորանում է, իսկ գների հետագա աճի ռիսկը՝ մեծանում։

16/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.41
-0.77
Եվրո (EUR)
419.27
-0.81
Ռուբլի (RUR)
4.3165
+0.0113
Լարի (GEL)
139.48
-0.32
50196
+234
Արծաթ
738.07
+2.65