Բնակչության միջև տնտեսական անհավասարությունը շարունակում է խորանալ
Աշխարհում շարունակում են խորանալ տնտեսական անհավասարություններն ու եկամուտների միջև տարբերությունը: Միջազգային Oxfam կազմակերպության գնահատմամբ՝ աշխարհի 85 ամենահարուստ մարդկանց պատկանում է ակտիվների այնպիսի ծավալ, ինչ Երկիր մոլորակի բնակչության կեսին:
«Working for the Few» զեկույցում Oxfam-ը ներկայացրել է փաստեր, որոնք, ըստ վերլուծաբանների, այն հիմնական մարտահրավերներն են, որոնց դեմ պետք է պայքարել:
Այսպես, ըստ զեկույցի՝ աշխարհի 1% ամենահարուստ մարդկանց պատկանող ակտիվները կազմում են շուրջ 110 տրիլիոն ԱՄՆ դոլար: Ցուցանիշը շուրջ 63 անգամ ավելի է, քան այն համախառն հարստությունը, որն ունի մարդկության աղքատ մասը: