Մեկ տարվա ընթացքում աշխարհում շուրջ 5 մլն մարդ դարձել է գործազուրկ
Առաջիկա տարիներին աշխատանքի համաշխարհային շուկայում իրավիճակը կարող է առավել սրվել: Չի բացառվում, որ համաշխարհային տնտեսությանը չհաջողվի ստեղծել բավարար քանակի նոր աշխատատեղեր: Իր նոր զեկույցում նման կանխատեսում է ներկայացրել Աշխատանքի միջազգային կազմակերպությունը:
Սպասվում է, որ մինչև 2018 թվականն աշխարհում գործազուրկների թիվը կավելանա շուրջ 13 մլն-ով:
Ըստ կազմակերպության գնահատականների՝ 2013 թվականի ընթացքում աշխարհում գործազուրկ է դարձել շուրջ 5 մլն մարդ: Արդյունքում, 2013 թվականի վերջի դրությամբ պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվն աշխարհում հասել է 202 մլն-ի:
Աշխատանքի միջազգային կազմակերպության գնահատականներով՝ աշխարհում գործազրկության շարունակական աճին նպաստում է համաշխարհային տնտեսության աճի «ոչ բավարար» տեմպերը:
Առաջիկա տարիների համար սպասվում է գործազրկության խորացում՝ առավելապես երիտասարդների շրջանում:
2013 թվականի արդյունքներով աշխարհում երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակը կազմել է 13,1%: