Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.50 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 102.96+0.66 WTI - 90.44+0.71
COMEX:  GOLD - 4131.80+0.44 SILVER - 59.06-1.40
COMEX:  PLATINUM - 1680.70+0.66
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.02-0.09 EUR/GBP - 1.1224+0.21
FOREX:  EUR/USD - 1.1224+0.21 GBP/USD - 1.3236+0.22
STOCKS RUS:  RTSI - 854.56-0.38
STOCKS US: DOW JONES - 51231.64+0.10 NASDAQ - 27193.34-1.25
STOCKS US: S&P 500 - 7765.36-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10441.60-0.16 CAC40 - 7729.69-0.51
STOCKS EUR:  DAX - 24806.97-1.18
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՊԵԿ. Նոր հնարավորություններ՝ օրինապահ հարկ վճարողների համար․ վերանայվել են հավաստագրի տրամադրման չափանիշներն ու ներդրվել նոր կարգավորումներ
09/10/2026 18:02
Կիսվել

ՊԵԿ. Նոր հնարավորություններ՝ օրինապահ հարկ վճարողների համար․ վերանայվել են հավաստագրի տրամադրման չափանիշներն ու ներդրվել նոր կարգավորումներ

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ Կառավարության 2026 թ․ հոկտեմբերի 8-ի թիվ 1449-Ն որոշմամբ վերանայվել են օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրանադրման գործող չափանիշներն ու ներդրվել են նոր կարգավորումներ։ Նշված փոփոխությունների նպատակն է օրինապահ հարկ վճարողների համար ստեղծել առավել բարենպաստ պայմաններ, խրախուսել հարկային կամավոր կարգապահությունն ու ամրապնդել հարկային մարմին – հարկ վճարող գործընկերային հարաբերությունները։

Մասնավորապես, համապատասխան որոշմամբ մեղմացվել են հավաստագրի տրամադրման որոշ չափանիշներ։ 2027թ․ հունվարի 1-ից վերանայվում է թույլատրելի իրավախախտումների արդյունքում առաջացած լրացուցիչ պարտավորությունների սահմանաչափը. այն կկազմի ԱԱՀ-ով հարկման բազայի մինչև 0,1 %-ը, բայց ոչ ավելի, քան 10 մլն դրամը՝ գործող կարգավորմամբ սահմանված 0,05 %-ի և առավելագույնը 4 մլն դրամի փոխարեն։ Միաժամանակ, նախատեսվում է, որ հարկային հաշվարկների, հայտարարագրերի, հաշվետվությունների և այլ փաստաթղթերի ուշ ներկայացումը, ինչպես նաև հարկերի, տուրքերի, վճարների և կանխավճարների ուշ վճարումը չեն խոչընդոտի հավաստագիր ստանալուն, եթե նման իրավախախտումներն արձանագրվել են ոչ ավելի, քան երկու անգամ։

Կառավարության որոշմամբ սահմանվել են նաև օրինապահ հարկ վճարողի կարգավիճակին հավակնելու լրացուցիչ չափանիշներ։ 2027 թվականից սկսած հարկ վճարողը օրինապահի կարգավիճակ կկարողանա ստանալ, եթե դիտարկվող ժամանակահատվածում և նախորդող երկու հարկային տարիներին իր գործունեության արդյունքում հարկային վնաս չի ունեցել։ Բացի այդ, դիտարկվող ժամանակահատվածի կեսից ավելի ամիսների համար հարկ վճարողը պետք է հաշվարկած լինի առնվազն երկու աշխատողի նվազագույնից բարձր աշխատավարձ և աշխատավարձին հավասարեցված այլ վճարումներ։ Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար դիտարկվող ժամանակահատվածում տնտեսվարողը, գործունեության ոլորտներով պայմանավորված, պարտադիր պետք է ունենա համապատասխան լիցենզիաներ, թույլտվություններ և արտոնագրեր։

Հիշեցնենք, որ 2027 թվականի հունվարի 1-ից օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը կտրամադրվի անժամկետ՝ ներկայում գործող մեկ տարի ժամկետի փոխարեն։ Միաժամանակ, եռամսյակային մշտադիտարկման միջոցով կգնահատվի հարկ վճարողի շարունակական օրինապահ վարքագիծը, որի արդյունքներով հավաստագրի գործողությունը կարող է դադարեցվել։

Գալիք տարվա հունվարի 1-ից օրինապահ հարկ վճարողների համար կներդրվեն նաև սպասարկման և հարկային վարչարարության առավել բարենպաստ պայմաններ։ Մասնավորապես, հարկային մարմնի համապատասխան մասնագետի միջոցով կիրականացվի առաջնահերթ, անհատական և արտոնյալ պայմաններով սպասարկում։ Բացի այդ, համալիր հարկային ստուգումների պլանավորման ընթացքում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների համար ռիսկայնությունը գնահատող չափանիշների նկատմամբ կկիրառվի 0,8 գործակից, ինչի արդյունքում կնվազի նրանց ռիսկայնության աստիճանն ու ստուգման ենթարկվելու հավանականությունը։

Իրականացվող բարեփոխումները միտված են օրինապահ հարկ վճարողի համակարգի գրավչության բարձրացմանը, հարկերը կամավոր վճարելու մշակույթի ամրապնդմանն ու օրինապահ հարկ վճարողների համար առավել կանխատեսելի և բարենպաստ տնտեսավարման միջավայրի ձևավորմանը։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45