2026թ․-ի հունվար-օգոստոսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը աճել է 27․2%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 236,137.5 տոննա պղնձի խտանյութ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալն աճել է 27․2%-ով։
Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը աճել է 5․1%-ով և կազմել 7,871.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութինը նվազել է 17․9%-ով՝ կազմելով 11,701.0 տոննա։
Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 45․5%-ով և կազմել 1,078.3 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն աճել է 50․2%-ով և կազմել 24,722.9 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը աճել է 2․1%-ով՝ կազմելով 13,840.6 տոննա։
