2026թ․-ի հունվար-օգոստոսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 8.6%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 41,346.6 հազար լիտր հանքային ջուր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 8․6%-ով։
Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 22․3%-ով և կազմել 64,144.6 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն աճել է 16․5%-ով և կազմել 116,137.4 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունն աճել է 15․7%-ով՝ կազմելով 14,350.2 հազար լիտր։
