Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
2026թ․-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 4.5%-ով
13/10/2026 18:09
Կիսվել

2026թ․-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 4.5%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-սեպտեմբերին՝ 2025թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 4.5%-ով, իսկ 2025թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 1․9%։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2025թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 7․2%-ով։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2025թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 8․1%-ով։

Հագուստի և կոշիկի գները 2025թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 2․3%-ով։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2025թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 0.8%-ով։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2025թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 1․3%-ով։

Առողջապահության գները 2025թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 3․7%-ով։

Տրանսպորտի գները 2025թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 2․3%-ով։

Կապի ծառայությունների գները 2025թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 0.8%-ով։

Հանգստի և մշակութային գները 2025թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել են 0.2%-ով։

Կրթության գները 2025թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 7․7%-ով։

Ռեստորանների և հյուրանոցների գները 2025թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 4․3%-ով։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2025թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել են 2․8%-ով։

Սննդամթերքի գներ: 2026թ. սեպտեմբերին 2025թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի՝ 6.2%, իսկ 2026թ. օգոստոսի համեմատ՝ 0.1% գնաճ:

Ոչ պարենային ապրանքների գներ: 2026թ. սեպտեմբերին 2025թ սեպտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գներն աճել է 2.4%-ով, իսկ 2026թ. օգոստոսի համեմատ՝ 0.3%-ով:

Ծառայությունների սակագներ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2026թ. սեպտեմբերին 2025թ. սեպտեմբերի համեմատ սակագներն աճել են 2.9%-ով, իսկ 2026թ. օգոստոսի համեմատ՝ 0.4%-ով:

Արտարժույթի շուկա: 2026թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների 0.2% գնաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ 0.5% նվազում (ՀՀ դրամն արժևորվել է):

13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01