Ռոբուստա սուրճի գինը նվազել է մինչև 2024 թվականի մարտից ի վեր նվազագույն մակարդակը
Շաբաթվա սկզբից բորսաներում ռոբուստա տեսակի սուրճի գինը նվազում է ավելի քան 2%-ով։ Առևտրի ընթացքում ցուցանիշը հասել է 2024 թվականի մարտի սկզբից ի վեր նվազագույն մակարդակին: Այս մասին են վկայում ICE Futures բորսայի տվյալները։
Ռոբուստա սուրճի նոյեմբերյան ֆյուչերսի գինը նվազել է 2.36%-ով՝ հասնելով մեկ տոննայի դիմաց 3 148 դոլարի։ Առևտրի ընթացքում գինը նվազագույնը կազմել է 3 121 դոլար, ինչը 2024 թվականի մարտի 1-ից ի վեր ամենացածր ցուցանիշն է։
Ամսվա սկզբից ռոբուստա սուրճի գինը նվազել է գրեթե 9%-ով, իսկ տարեսկզբից՝ ավելի քան 20%-ով։
Միևնույն ժամանակ, արաբիկա սուրճի դեկտեմբերյան ֆյուչերսի գինը նույնպես գրեթե նույն տեմպերով նվազում է՝ 1.95%-ով, հասնելով մեկ ֆունտի դիմաց 3.0145 դոլարի (մոտ 6 646 դոլար՝ մեկ տոննայի դիմաց)։
