ՊԵԿ-ը՝ մաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների 2027-ի հավատարմագրում իրականացնելու վերաբերյալ
Պետական եկամուտների կոմիտեն, 2027 թվականի համար մաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման նպատակով, առաջարկում է փորձաքննություն իրականացնող կազմակերպություններին, ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 2118-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ մինչև 2026 թվականի նոյեմբերի 27-ը [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնել համապատասխան հայտը և նշված որոշմամբ հաստատված հավելվածի 9-րդ կետով սահմանված փաստաթղթերն ու տեղեկությունները:
Հայտարարության մանրամասներին կարող եք ծանոթանալ ՊԵԿ պաշտոնական կայքի «Գործունեություն» բաժնի «Հրապարակումներ» ենթաբաժնի «Այլ հրապարակումներ» մասում:
