ԱՄՆ-ում նավթի պաշարները նախորդ շաբաթ նվազել են 1.9 մլն բարելով
ԱՄՆ-ի պահեստարաններում նավթի առևտրային պաշարները նախորդ շաբաթ կրճատվել են 1.892 մլն բարելով։ Այս մասին ասվում է ԱՄՆ էներգետիկայի նախարարության Էներգետիկ տեղեկատվության վարչության (EIA) շաբաթական զեկույցում։
Հոկտեմբերի 23-ին ավարտված շաբաթվա ընթացքում բենզինի առևտրային պաշարներն աճել են 3.87 մլն բարելով, իսկ թորված նավթամթերքների պաշարները նվազել են 1.462 մլն բարելով։
Trading Economics-ի տվյալներով՝ վերլուծաբանները միջինում կանխատեսում էին, որ նավթի պաշարները կմնան անփոփոխ, բենզինի պաշարները կնվազեն 0.9 մլն բարելով, իսկ թորված նավթամթերքների պաշարները կկրճատվեն նույնքան։
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) վաճառվող նավթի պահեստավորման Քուշինգի տերմինալում պաշարները նվազել են 624 հազար բարելով։ Նախորդ շաբաթ դրանք աճել էին 987 հազար բարելով։
